Առաջին տեղը՝ Աստծուն. Ջոյս Մայեր

Առաջին տեղը՝ Աստծուն. Ջոյս Մայեր«Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենը կտրվի ձեզ» (Մաթևոս 6.33):

Հաճախ մենք չենք էլ մտածում մեր առաջնահերթությունների մասին և որևէ երկրորդական բան դնում ենք առաջին տեղում: Սակայն մեզ համար առաջին տեղում պետք է լինի Աստված, եթե ուզում ենք, որ մեր կյանքը լինի լիարժեք ու հաջողված:

Ես կենդանի ապացույցն եմ այս ճշմարտության: Մինչ ես սովորեցի Աստծուն առաջին տեղը դնել իմ կյանքում, ապրում էի այնպիսի քաոսի մեջ, որտեղ շատ քչերն են հայտնվում: Ամեն բանի հանդեպ ունեի վատ վերաբերմունք, ունակ չէի մտածելու որևէ լավ բանի մասին: Ոչ ոք ինձ դուր չէր գալիս, և ես ինքս ոչ ոքի դուր չէի գալիս: Անարգանքը, որ ես վերապրել էի մանկության տարիներին, իր կնիքն էր դրել, և իմ սիրտը լի էր վիրավորանքով ու դառնությամբ:

Մեր կյանքը հարուստ չի լինի աստվածային օրհնություններով, եթե մենք Աստծուն ուշադրություն ենք տրամադրում միայն շաբաթը մեկ անգամ՝ կիրակնօրյա ծառայությանը: Եթե քրիստոնյաները Աստծո համար առանձնացնեին առաջին տեղը, ապա այսօր աշխարհը շատ ավելի լավ վիճակում կլիներ:

Ես սովորեցրել եմ ինձ սկսել իմ օրը Աստծո հետ: Այժմ ես չեմ կարող սրտի խաղաղությամբ ապրել անգամ մեկ օր, եթե Աստծո հետ շփումը առաջին տեղում դրած չլինեմ իմ ամենօրյա գործերի մեջ: