Մեղքն այն չէ, ինչ անում ենք…

Մեղքն այն չէ, ինչ անում ենք...Շատերը շփոթում են մեղքը և դրա հետևանքը: Մեղքն այն չէ, ինչ մենք անում ենք: Մեղքը մեր էության մեջ է, այն մարդու էությունն է:

Քրիստոնեական հավատքը պայքարում է մեղսավոր էության դեմ: Քրիստոսը, օրինակ բերելով Ադամին, պնդում էր, որ մեղքը փոխանցվում է ժառանգաբար:

Մեղքը ախտանիշ չէ, այլ կենսունակ «հիվանդություն», որ ուղեկցվում է ախտանիշներով:

Մարդկանց մեղքերի փրկագնում խոստանալով և մոռանալով մեղքերից փրկության մասին՝ մենք կորցնում ենք քարոզչության այն զորությունը, որն ունակ է դիպչելու ու բերելու ապաշխարության:

Քրիստոսն իր վրա չկրեց մեր մանր ու մեծ մեղքերը, ասես դրանք փոքրիկ քարեր են զամբյուղի մեջ: Նա Իր վրա վերցրեց հենց վարակը՝ արհեստականորեն այն Իրեն կապելով: Դա անհասկանալի, անբացատրելի մի խորհուրդ է. Աստված մեղք դարձավ, որպեսզի մարդը դադարի այն լինել: Նա մեղքի համար զոհ դարձավ՝ այս աշխարհի կերպարանքն իր վրա առնելով:

Մարդը չի կարող ինքն իրեն փրկել: Նա կարող է հրաժարվել մի որևէ սովորությունից, բայց չի կարող իրենից հեռացնել իր ողջ էությունը: Աստծո օգնությունն ընդունելով, թույլ տալով Աստծուն Իր վրա կրել իր մեղսավոր էությունը՝ մարդը մեղքից ազատություն է ստանում:

Օսվալդ Չեմբերս