Հռոմի Պապ. Պատարագը շոու չէ, ոչ մի հեռախոս

Հռոմի Պապ. Պատարագը շոու չէ, ոչ մի հեռախոսՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցավ է հայտնել ժամերգությունների ժամանակ բջջային հեռախոսներով լուսանկարելու կապակցությամբ, հաղորդում է news.am-ը` հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Երբ պատարագն անցկացնող քահանան ասում է «Վեր խոյացնենք մեր սրտերը», նա չի ասում «Լուսանկարների համար բարձրացնենք մեր հեռախոսները»:

Ես շատ եմ ցավում, երբ ժամերգություններ եմ անցկացնում և այդքան շատ բարձրացված հեռախոսներ եմ տեսնում, ընդ որում ոչ միայն հավատացյալների, այլև հոգևորակնների և եպիսկոպոսների», — ասել է Պապը:

«Պատարագը թատրոն չէ: Հիշեք՝ ոչ մի հեռախոս», — նշել է Ֆրանցիսկոս պապը:

Նա հավատացյալների հետ շփումների համար ակտիվորեն օգտվում է համացանցից:

Twitter-ում նրա հետևորդների թիվը հոկտեմբերին գերազանցել է 40 միլիոնը: Պապի միկրոբլոգը 9 լեզուներով է գործում՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, լեհերեն, պորտուգալերեն, ֆրասերեն: