Գերմանիան պաշտոնապես ճանաչեց «երրորդ սեռ» հասկացությունը

Գերմանիան պաշտոնապես ճանաչեց «երրորդ սեռ» հասկացությունըՆոյեմբերի 8-ին Գերմանիայի Բարձրագույն դատարանը վճռել է երրորդ գենդերը ներառել ամուսնության պաշտոնական փաստաթղթերում:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, օրինագծում համապատասխան փոփոխությունները պետք է կատարվեն մինչև 2018թ․ դեկտեմբերի 31-ը։

Այդպիսով, «սեռ» տողի տակ չպետք է սահմանափակվել միայն «կին» կամ «տղամարդ» հասկացություններով․ կարելի է նշել՝ «այլ/անորոշ» բառը։

Հավելենք, որ նոյեմբերի 1-ից Գերմանիայում ծննդյան վկայականներում «սեռ»-ը թույլատրվում է թողնել առանց լրացնելու։

Աղբյուրը՝ 7or.am