Բալտո (մուլտֆիլմ)

Բալտո (մուլտֆիլմ)Բալտոն, ով կիսով չափ շուն է, կիսով չափ՝ գայլ,  ինքն էլ չգիտի, թե իրականում ով է. բոլորի կողմից մերժված մի թափառական շուն՝ սառուցյալ Ալյասկայի անապատներում:

Միայն նրա ընկերները՝ ռուս դաշտային սագ Բորիսը, Մակ և Լակ արջուկներն ու գեղեցկուհի լայկա Ջեննին, վտահ են, որ թեև Բալտոն նման չէ բոլորին, միևնույն է, նա շատ ազնիվ սիրտ ունի:

Մեկ անգամ դժբախտություն է պատահում:  Դիֆթերիայի համաճարակը պատում է մի փոքրիկ գյուղ, որտեղ տանող ճանապարհները փակվել էին ձնաբքի հետևանքով:

Եվ միայն շները կարող են այդ բքին հաղթահարել վեց հարյուր մղոն և բերել անհրաժեշտ դեղամիջոցը:

Բայց շները սարերում կորցնում են ճանապարհը: Այժմ միայն Բալտոն կարող է օգնել շներին, փրկել երեխաներին, և միաժամանակ դառնալ հերոս ու իրական լեգենդ: