Նոյեմբերի 7-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Նոյեմբերի 7-ը՝ քրիստոնեության պատմության մեջ680 թվականն էր. Ագաթոս պապը մտահոգված էր: Նրա հուզմունքի պատճառն օրեցօր աճող վտանգավոր հերետիկոսությունն էր:

Որոշելով գործնական քայլերի դիմել՝ Հռոմում նա հրավիրում է համամիություն` դատապարտելու հերետիկոսների ուսմունքները: Այնուհետև մի երկար նամակ է ուղղում Կ.Պոլիս, որն այն ժամանակ Բյուզանդական կայսրության նստավայրն էր: Արդյունքը լինում է այն, որ եկեղեցու խորհուրդն անմիջականորեն պետք է լուծեր առաջացած հակասությունները:

Եվ ահա, 680թ-ի այս օրը` նոյեմբերի 7-ին, Կ.Պոլսում եկեղեցու գլխավոր խորհուրդը նիստ է գումարում: Կ.Պոլսի և Անտիոքի պատրիարքները ևս ներկա էին, Ալեքսանդրիան ու Երուսաղեմն ուղարկել էին իրենց ներկայացուցիչներին: Խորհուրդը քննարկեց միայն մեկ հարց` մոնոթելիտիզմ կոչվող հերետիկոսական ուսմունքը:

Վերջինս, ըստ էության, հերքում էր Քրիստոսի մարդեղությունը` հռչակելով, որ Նա միայն մեկ բնություն ուներ, որն էր` աստվածայինը: Որոշ եկեղեցիների առաջնորդներ արդեն միացել էին նրանց սխալ վարդապետությանը:

Նստաշրջանի վերջում հավաքված եպիսկոպոսները հերետիկոսական ուսմունքների և դրանց հետևորդների հանդեպ միայն մեկ որոշում են կայացնում. «… մենք գտնում ենք, որ այդ գրությունները բոլորովին օտար են առաքելական դոգմաներից և համարում, որ դրանք կեղծ ուսմունքներ են, ուստի ամբողջությամբ մերժում ենք դրանք և նզովում` համարելով հոգիների համար վնասակար…»:

Հետագայում եկեղեցու խորհուրդը հայտարարում է. «…մեր Տեր Հիսուս Քրիստոս պետք է հռչակվի, որպես և´ Աստված, և´ մարդ, սուրբ և ամենագո և կյանք պարգևող Երրորդության «մասը»` կատարյալ աստվածության և կատարյալ մարդկության մեջ` և´ Աստված, և´ մարդ` ողջամիտ հոգով և մարդկային մարմնով… Նա չի բաժանվում երկու անձանց, այլ Մեկն է և Միակը` Աստծո Միածին որդին, Խոսքը, մեր Տեր Հիսուս Քրիստոս… մենք նմանապես հռչակում ենք, որ Նրանում երկու բնություն է…»:

christianity.com