Այս տասներկուսից տասնմեկը մարտիրոսվեցին. Ջոշ Մաք-Դաուել

Այս տասներկուսից տասնմեկը մարտիրոսվեցին. Ջոշ Մաք-ԴաուելԵս հավատում եմ առաքյալների վկայություններին, որովհետև տասներկուսից տասնմեկը մարտիրոսվեցին: Զոհվեցին, քանզի հավատում էին Քրիստոսի հարությանը և այն բանին, որ Նա Աստծո Որդին է:

Նրանց խոշտանգում էին, մտրակածեծ անում և, ի վերջո, ենթարկում այդ ժամանակներում հայտնի ամենատանջալի մահապատիժներին:

  1. Պետրոսը խաչվել է:
  2. Անդրեասը խաչվել է:
  3. Մաթևոսը թրատվել է:
  4. Հովհաննեսը մահացել է իր մահով:
  5. Հակոբոսը՝ Ալփեոսի որդին, խաչվել է:
  6. Փիլիպպոսը խաչվել է:
  7. Սիմոնը խաչվել է:
  8. Թադեոսը նետահարվել է:
  9. Հակոբոսը՝ Հիսուսի եղբայրը, քարկոծվել է:
  10. Թովմասը նիզակահարվել է:
  11. Բարդուղիմեոսը խաչվել է:
  12. Հակոբոսը՝ Զեբեդեոսի որդին, թրատվել է:

Այստեղ զրուցակիցներս սովորաբար միաբերան առարկում են՝ թե. «Է՛, անհաշիվ մարդիկ են մեռնելու գնացել ու կործանվել սուտ բաների համար. դա ոչինչ չի ապացուցում»:

Այո՛, անհամար մարդիկ են սուտ բանի համար մեռնելու գնացել, բայց չէ՞որ նրանք համոզված են եղել, որ դա ճիշտ է: Եվ եթե իրոք հարություն չի եղել (այսինքն՝ եթե դա սուտ է), ուրեմն` աշակերտներն իմացել են այդ բանը: Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք խաբված են եղել:

Հետևաբար, այդ տասնմեկ մարդը ոչ միայն մեռել են հանուն ստի, այլև (որ ամենակարևորն է) իմացել են, որ մեռնում են հանուն ստի: Դժվար է գտնել մարդկության պատմության մեջ տասնմեկ մարդու, որ ստի համար գիտակցաբար մեռնելու գնացած լինեն: