Մարդու բարկությունը աստվածապաշտության թշնամին է

Մարդու բարկությունը աստվածապաշտության թշնամին է«Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետև բարկությունը հիմարների ծոցումն է հանգչում» (Ժողովող 7.9)։

Մարդու բարկությունը աստվածապաշտության թշնամին է: Մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի գործում:

Բարկությունը մարդկային ես-ի բնական արձագանքն է սեփական անձի դեմ ուղղված խոսքերին և գործողություններին: Անձի ուրացած լինելու ապացույցը մեր բարկությունը սանձելու ունակությունն է:

Խոնարհության ապացույցը բարկութունը զսպելու կարողությունն է: Աստծո Հոգին հավատացյալներին վերստին ծնունդով նոր սիրտ է պարգևել՝ իմաստուն մարդու սիրտ: Խնդրենք Տիրոջը, որպեսզի օգնի մեզ մեր անձն ուրանալու և խոնարհության կյանք ապրելու հարցում:

Տեր Հիսուսի անունով բարկութունը սանձելու ունակություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան