Որքա՞ն ես պատրաստ հանձնվել Տիրոջը

Որքա՞ն ես պատրաստ հանձնվել ՏիրոջըԹե չես որոշել հասնել սրբության՝ ինչո՞ւ ես ասում, որ գնում ես Հիսուսի հետևից…

Թե չես ուզում ցույց տալ աշխարհին քո երկնավոր Հորը ունեցած պատկերն ու նմանությունը՝ ապա ինչո՞ւ ես Նրան որպես Հայր ներկայացնում…

Քո հոգու աչքերը բաց են այնքան, որքան որ ուզում ես տեսնել քո ներսի իրականությունը։ Եթե քեզ ուղղակի հարմար չէ Տիրոջ մաքրող կրակը, այդտեղ արդեն ոչ թե կրակի տաքության մեջ է խնդիրը, այլ քո սրտի ծածուկ խորքերում թաքնված մեղքի կարևորության։

Որքա՞ն ես պատրաստ հանձնվել Տիրոջը, որքա՞ն է աշխարհը հարազատ քեզ։ Պատրա՞ստ ես անկեղծորեն պատասխանել այս հարցերին գոնե ինքդ քեզ։ Այստեղ սկսվել է քո հավիտենությունը, իսկ թե որտեղ կշարունակվի՝ քո ընթացքից, ընտրությունից և հավատքից է կախված։

Օրդ սկսիր Տիրոջ Խոսքով և ընթացքդ հանձնիր Սուրբ Հոգու առաջնորդությանը։ Քեզ հանդիպած ցանկացած խոչընդոտ թող քո մեծ հավատքի ու ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՀՈՐ հետ հանդիպի։ Աստվածային բարին ու կատարայլը քեզ։

Անահիտ Ղազարյան