Աստված պահեց ավտովթարի ժամանակ. վկայություն ընթերցողից

Աստված պահեց ավտովթարի ժամանակ. վկայություն ընթերցողիցԻմ թանկագի՛ն ընկերներ, ուզում եմ վկայել մի հրաշքի մասին, որ օրերս Տերն արեց իմ կյանքում:

Ավտովթար պատահեց. մեծ արագությամբ ընթացող մեքենան հետևից հարվածել էր իմ մեքենային:

Դրանից առաջ ես հռչակել էի, որ հրաշքների շաբաթ է լինելու այդ շաբաթը: Ի դեպ՝ ամեն օր հռչակեք հաղթանակ և հրաշք, դավանեք ուրախ բաներ, և դուք կունենաք դրանք Հիսուսի անունով:

Այսպիսով, ոստիկանը երբ մոտեցավ նայեց իմ մեքենային ու հարվածող մեքենային, շատ զարմացավ, քանի որ իմ մեքենային գրեթե վնաս չէր հասցվել, բայց հետևից հարվածող մեքենան շատ վատ վիճակում էր:

Այդ մեքենայի վարորդն ասաց, որ հարվածից առաջ իր մեքենան ասես ինչ-որ բանի դիպավ, ինչը կոտրեց արագությունը՝ մինչ իմ մեքենային հարվածելը: Բայց փաստ է, որ իմ ու նրա մեքենայի միջև տեսանելի ոչինչ չկար, ինչին կարող էր դիպած լինել նրա մեքենան: Նա նույնպես շատ զարմացած էր:

Ես միանգամից հիշեցի աստվածաշնչյան Խոսքը. «Եթե Տերը չպահի… զուր է անքուն լինում պահապանը» (Սաղմոս 127.1):

Ես, իհարկե, այդ վարորդին պատմեցի Հիսուսի մասին, և ասացի, որ Նա փրկում, պահում ու բժշկում է ամեն իրեն ապավինողներին:

Փառք Աստծուն, մեր Տերը իրոք հրաշագործ է:

Ռոման Դանիելյան