Նոյեմբերի 1-ը՝ քրիստոնեության պատմության մեջ. Միքելանջելոյի աշխատանքը

Նոյեմբերի 1-ը՝ քրիստոնեության պատմության մեջ. Միքելանջելոյի աշխատանքըՈղջ Հռոմը սպասման մեջ էր.  արդեն մի քանի ամիս էր, ինչ Միքելանջելո Բուոնարոտտին աշխատում էր Սիքստինյան կապելլայի վրա՝ թույլ չտալով որևէ մեկին տեսնել անավարտ ստեղծագործությունը: Հետաքրքրասիրությունը խեղդում էր բոլորին՝ ինչպե՞ս է ի վերջո ընթանում գործը: Արդյոք նա կարողանո՞ւմ է իր՝ քանդակագործի հմտությունները կիրառել այստեղ՝ որմնանկարում (ֆրեսկո)…

Հուլիոս 2-րդ պապը՝ իր անհամբերությանը հավատարիմ, պահանջում է, որպեսզի Միքելանջելոն ցույց տա առաստաղը, թեև այն դեռևս անավարտ էր. միայն կենտրոնական կամարն էր պատրաստ:

1509թ-ի այս օրը՝ նոյեմբերի 1-ին, մարդկանց մի ողջ բազմություն ներս է մտնում տեսնելու՝ «ինչով էր զբաղված» Միքելանջելոն այսքան ժամանակ:

Ներկաները քարացել էին զարմանքից. նրանց առջև բացվել էր մի անասելի պատկեր: Առաստաղին պատկերված էր Աստվածաշնչի Ծննդոց գրքի 9 պատմություն: Կերպարներն ասես կենդանի լինեին:

Մրցակիցները սկսում են ծաղրել նրա: Սակայն ներկաները շարունակում են զմայլվել մեծաճաշակ արվեստով՝ չհավատալով իրենց աչքերին. հերոսները կարծես հեռանկարային պատկերներ են, որոնք բախվում էին միմյանց ներքին ապշեցուցիչ ռիթմով՝ ներկայացնելով արարչագործության, մարդկային անկման և այլ սրբազան պատմություններ (տարիներ անց Միքելանջելոն ավելացնում է նաև «Ահեղ Դատաստանի» տեսարանը):

Միքելանջելոյի արվեստը մեծապես ազդված էր քրիստոնեությունից, և նա իր աշխատանքներում արտացոլում էր սեփական հոգևոր ապրումները:

Նա մշտապես ցանկանում էր ավելի ճանաչել Աստծուն և միշտ համարում էր, որ անարժան է Բարձրյալի շնորհին:

Միքելանջելոն իր արվեստով և կյանքով ներկայանում է որպես Աստծո փառքի համար մեծապես շահագրգռված անհատականություն:

Ժամանակակիցներից մեկը նրա մասին գրել է. «Բուոնարոտտիի կյանքի 90 տարիների ընթացքում չգտնվեց մեկը, ով արդարացիորեն կարող էր նրան վերագրել որևէ բիծ կամ վարքի ճապաղություն»:

Աղբյուր՝ christianity.com