Աստվածաշնչյան խոսքեր, որոնք կօգնեն ճիշտ պահել տարբեր իրավիճակներում

Աստվածաշնչյան խոսքեր, որոնք կօգնեն ճիշտ պահել տարբեր իրավիճակներումԵրբ ցանկանում ես կոպիտ նկատողություն անել որևէ մեկին.

«Մեղմ պատասխանը կհանգստացնի բարկությունը, բայց վիրավորիչ խոսքը բարկություն կգրգռի» (Առակաց 15.1):

Երբ ցանկություն է առաջանում մեկին բարոյախրատական ճառ կարդալ.

«Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, և ծանր՝ խոսելու համար, և ծանր՝ բարկանալու համար։ Որովհետև մարդի բարկությունն Աստծո արդարությունը չի գործում» (Հակոբոս 1.19-20):

Երբ ուզում ես ցույց տալ որևէ մեկին, որ դու ես այդտեղ գլխավորը.

«Ոչ մի բան չլինի գրգռումով, և ոչ էլ սնապարծությունով, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձիցն ավելի լավ համարի։ Մենակ ձեր անձերի բաներին մտիկ չտաք, այլ ամեն մեկն իր ընկերի բաներին էլ» (Փիլիպպեցիս 2.3-4):

Երբ զգում ես, որ կարիքավորին օգնելը քեզ համար ավելորդ ծանրաբեռնվածություն է դարձել.

«Այն ժամանակ արդարները կպատասխանեն նրան և կասեն. Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, և կերակրեցինք, կամ ծարավ, և խմեցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտար, և մեզ մոտ առանք, կամ մերկ, և հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ, կամ բանտի մեջ, և եկանք քեզ մոտ։ Թագավորն էլ կպատասխանի և կասի նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք՝ ինձ արիք» (Մաթևոս 25.37-40):

Երբ կարիք եք ունենում, որ գնահատեն ու շնորհակալ լինեն ձեզ այն ամենի համար, ինչ անում եք.

«Բայց դու երբ որ ողորմություն անես, թող չիմանա քո ձախ ձեռքը, թե ինչ է գործում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է՝ հայտնապես կհատուցանի քեզ» (Մաթևոս 6.3-4):

Երբ ցանկություն չեք ունենում ներելու որևէ մեկի վատ արարքը.

«Ամեն դառնություն և բարկություն և սրտմտություն և աղաղակ և հայհոյություն թող վեր առնվի ձեզանից՝ ամեն չարության հետ։ Եվ իրար հետ քաղցր եղեք, գթած՝ իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց» (Եփեսացիս 4.31-32):

Երբ «ծառերի հետևում բոլորովին չեմ տեսնում անտառը».

«Բայց Տիրոջ ծառային պետք չէ կռիվ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չպահող, հակառակողներին հանդարտությունով խրատել. թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունն իմանալու համար և սատանայի որոգայթից զգաստանալու, որից նրանք որսացվել են նրա կամքին ծառայելու համար» (Բ Տիմոթեոս 2.24-26):