Մեջբերումներ Մարտին Լյութերից, որոնք ակտուալ են մինչ այսօր

Մեջբերումներ Մարտին Լյութերից, որոնք ակտուալ են մինչ այսօրՄարտին Լյութերի ժառանգության մասին շատ է խոսվել:

Ռեֆորմացիայի հայրը հայտնի է կաթոլիկ եկեղեցու դեմ իր պայքարով, բողոքական աստվածաբանության հիմքը գցելու իր գործով և լյութերական ավանդույթով: Լյութերի անհատականությունը միանշանակ չէր ու հակասական էր: Բայց իր մահից 470 տարի անց նա, միևնույնն է, մնում է այն անհատականություններից մեկը, ով ազդում է եկեղեցու վրա:

Աղոթքի մասին

Քրիստոնյա լինել առանց աղոթքի նույնքան անհնար է, որքան ապրելն առանց շնչելու:

Ես այնքան շատ գործեր ունեմ, որ ինձ անհրաժեշտ է նվազագույնը երեք ժամ անցկացնել աղոթքի մեջ:

Սեփական տեսակետը արտահայտելու մասին

Դու պատասխանատու ես ոչ միայն այն բանի համար, թե ինչ ես ասել, այլև այն ամենի համար, ինչ չես ասել:

Հավատքի մասին

Հավատքը կենդանի, հանդուգն համոզվածություն է Աստծո շնորհի հանդեպ, այնքան զորավոր, որ մարդը պատրաստ է հազար անգամ իր կյանքը վտանգել:

Ես չգիտեմ ճանապարհը, որով Աստված տանում է Ինձ: Բայց ես շատ լավ գիտեմ ինձ Առաջնորդողին:

Ես ձեռքերումս այնքան շատ բան եմ ունեցել, սակայն այդ ամենը ես կորցրել եմ: Բայց ամենը, ինչ տվել եմ Աստծո ձեռքերի մեջ, մինչ այժմ էլ ունեմ:

Մեղքի մասին

Ինձ պապերից ու կարդինալներից առավել վախեցնում է այն, ինչ իմ սրտի ներսում է:

Մեղավոր կարող ես լինել, ընդ որում՝ շատ մեղքեր ունենալ: Բայց առավել շատ թող լինի քո հավատքը և ուրախությունը Քրիստոսի մեջ:

Կռապաշտության մասին

Այն, ինչից կառչում է քո սիրտը ու ինչին վստահում է, նա էլ քո իրական «աստվածն» է:

Սուրբ Գրքի մասին

Աստվածաշունչը կենդանի է: Այն խոսում է ինձ հետ: Այն ունի ոտքեր, վազում է ինձ հետ: Այն ունի ձեռքեր, պահում է ինձ:

Եթե ցանկանում ես լավ ու համոզված կերպով մեկնություն տալ, դիր քո առջև Քրիստոսին: Քանզի Նա՝ մարդ է, Ում դեպքում՝ այդ ամենը ամբողջովին ու լիակատար կերպով կիրառելի է:

Ուրիշներին ծառայելու մասին

Տեսնելով Քրիստոսին աղքատության, Իր բարուրի ու մսուրի այդչափ համեստության մեջ՝ մենք հասկանում ենք, թե ինչպես պետք է գտնենք Նրան մեր մերձավորների, անարգվածների ու կարիքավորների մեջ: Նրա բարուրը Սուրբ Գիրքն է: Մեր կյանքում մենք պետք է մոտենանք կարիքավորներին, մեր ուսումնառության ու ինքնախոհության մեջ՝ Սուրբ Գրքին, որպեսզի Քրիստոսը մարմնանա մեր կյանքում, որ մենք ամեն ինչում տեսնենք Նրան:

Քրիստոնյան ամենի ազատ տերն է, ենթակա ոչ ոքի: Քրիստոնյան ամենաջանասեր ծառան է, որ ենթակա է բոլորին:

Եկեղեցու մասին

Ով ցանկանում է գտնել Քրիստոսին, պետք է նախ գտնի եկեղեցի: Ինչպե՞ս մեկը կարող է իմանալ, թե որտեղ փնտրի Քրիստոսին և ինչ է հավատքը, եթե նախևառաջ չիմանա, թե որտեղ են գտնվում Նրան հավատացողները:

Սիրո մասին

Եվ այսպես, մենք եզրակացության ենք գալիս, որ ամեն օրենք, մարդկային թե աստվածային, որ վերաբերում է արտաքին վարքին, վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է գործել սերը: Սերը օրենքը մեկնաբանողն է:

Պարգևների մասին

Մենք մեր պարգևներով հանդերձ՝ ոչինչ ենք մինչ այն ժամանակը, երբ Աստված մեզ հետ չի համագործակցում:

Դժվարությունների մասին

Հիմարություններ խոսում են նրանք, ովքեր իրենց զայրույթն ու անհամբերությունը պատճառաբանում են դժվարություններով: Դժվարությունները մարդկանց անհամբեր չեն դարձնում, այլ ապացուցում են, որ այդ մարդիկ անհամբեր են: Դժվարությունների մեջ ամեն մեկը կարող է իմանալ, թե ինչ է պարունակում իր սիրտը: