«Աբրահամ և Իսահակ» (մուլտֆիլմ)

Աբրահամն ու Սառան երկար ժամանակ երեխա չէին ունենում, սակայն Աստված խոստացել էր որդի պարգևել նրանց: Եվ ահա բավական տարեց հասակում նրանք ունենում են Իսահակին:

Ծնողների համար շատ թանկ էր նա: Այնքան մեծ էր նրանց սերը դեպի իրենց որդին, որ Աստված որոշում է ստուգել՝ արդյոք որդու հանդեպ սերը գերազանցո՞ւմ է Իր նկատմամբ սիրուց: Ուստի Տերը պատվիրում է Աբրահամին զոհ մատուցել Իսահակին: Աբրահամը կանգնում է իր կյանքի լրջագույն խնդիրներից մեկի առջև՝ ի՞նչ որոշում կարող է կայացնել նա…

Այստեղ տեսնում ենք մեծագույն հնազանդության և նվիրվածության, Աստծո և Նրա Խոսքի հանդեպ հավատքի հիասքանչ օրինակ: Աբրահամը պատվով է անցնում այդ փորձությունը, և Աստված խոստանում է նրան դարձնել ազգերի հայր: