«Նա վահան է անարատությամբ գնացողների համար». Աստվածաշնչյան համարներ

«Թող անարատությունն ու ուղղությունը պահեն ինձ, որովհետև քեզ եմ սպասում» (Սաղմոս 25.21):

«Ով Տեր, իրավունք արա ինձ, որովհետև ես անարատությունով գնացի, և Տիրոջը հուսացի. ես չեմ սասանվի» (Սաղմոս 26.1):

«Որովհետև Տեր Աստվածն արև և վահան է. Տերը շնորհք և փառք է տալիս. նա ոչ մի բարիք չի խնայում անարատությունով գնացողներից» (Սաղմոս 84.11):

«Ողորմածի հետ ողորմած ես. և անարատի հետ անարատ ես» (Սաղմոս 18.25):

«Նա ուղիղների համար հաջողություն է պահում, նա վահան է անարատությամբ գնացողների համար» (Առակաց 2.7):

«Բայց դու ինձ կպահպանես իմ անարատության մեջ. և ինձ քո երեսի առաջին կկանգնեցնես հավիտյան» (Սաղմոս 41.12):

«Այն Աստվածը, որ զորություն է հագցնում ինձ. և իմ ճանապարհն անարատ անում. Նա, որ իմ ոտքերն եղջերուների ոտքերի նման է շինում, և ինձ բարձր տեղերումը կանգնեցնում, Նա իմ ձեռքը վարժեցնում է պատերազմ անելու, որ իմ բազուկը պղնձի աղեղը լարեն» (Սաղմոս 18.32-34):

«Տիրոջ օրենքը անարատ է, հանգստացնում է հոգուն. Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին» (Սաղմոս 19.7):

«Եվ պահիր քո ծառային ամբարտավաններից, որ իշխանություն չանեն ինձ վրա. այն ժամանակ անարատ կլինեմ և մեծ անօրենությունից սուրբ կլինեմ» (Սաղմոս 19.13):

«Նա, որ սուրբ է ձեռքով և անարատ սրտով. որ իր անձը անիրավության չի տալիս, և երդում չի անում նենգությունով։  Նա օրհնություն կստանա Տերիցը և արդարություն՝ իր փրկության Աստվածանից» (Սաղմոս 24.4-5):

«Ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհքի ստեղծելուցն առաջ, որ մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջին սիրով» (Եփեսացիս 1.4):

«Որ իր առաջին փառավոր կանգնեցնի եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ և անարատ լինի» (Եփեսացիս 5.27):

«Որ լինեք անբիծ և անարատ՝ որդիք Աստծո առանց մեղադրանքի այն կամակոր և ծռած ազգի մեջ, որոնց միջումը երևաք ինչպես լույս տվողներ աշխարհքի մեջ» (Փիլիպպեցիս 2.15):

«Որ ձեր սրտերը հաստատվեն անարատ սրբությունով Աստծո և մեր Հոր առաջին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսն իր ամեն սրբերովը գալու ժամանակումը» (Ա Թեսաղոնիկեցիս 3.13):

«Եվ ինքը խաղաղության Աստվածը ձեզ սուրբ անի բոլորովին. և ձեր բոլոր հոգին և շունչը և մարմինը անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը» (Ա Թեսաղոնիկեցիս 5.23):

«Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծո և Հոր առաջին սա է. որբերին և այրիներին այցելել նրանց նեղության մեջ, և իր անձն աշխարհքից անարատ պահել» (Հակոբոս 1.27):

«Եվ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծությունով. այն մեկ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին [մեր Տեր Հիսուս Քրիստոսով] փառք և մեծություն, զորություն և իշխանություն, [բոլոր դարերից առաջ] և հիմա և ամեն հավիտյաններում։ Ամեն» (Հուդա 1.24-25):