Հոկտեմբերի 26-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Հոկտեմբերի 26-ը՝ քրիստոնեության պատմության մեջ1973թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 26-ին, Չիկագոյի համալսարանը Քեն Փայկին շնորհում է պատվավոր դոկտորի կոչում:

1928թ-ին 16-ամյա Քենի հայրը գրեթե մահամերձ էր: Այդ ժամանակ նա Աստծուն ծառայելու ուխտ է անում, միայն եթե հայրն ապաքինվի: Երբ Քենի հոր առողջականը բարելավվում է, երիտասարդը հասկանում է, որ պետք է կատարի իր խոստումը:

Տարիներ անց փորձում է ընդգրկվել Չինաստանի ներքին առաքելության կազմում, սակայն մերժվում է՝ չափազանց նյարդային լինելու պատճառաբանությամբ: Միևնույն ժամանակ նա ձախողում է նաև չինարենի քննությունը:

Հայտնվելով անելանելի վիճակում՝ Քենն աշխատանքի է ընդունվում ծառահատման ընկերությունում:

Շուտով Ուիքլիֆ առաքելությունը լեզվաբանական և հնչյունաբանական դասընթացներ է սկսում: Ոգևորված և հիացած այդ ամենով՝ Քենը որոշում է անպայման մասնակցել դրանց, որտեղ էլ ձեռք է բերում առաքելության ղեկավարի վստահությունը: Եվ շատ չանցած նա արդեն դասավանդում էր Լեզվաբանության ինստիտուտում:

Տարիներ անց, չնայած մալարիայի խայթոցին, նա հանձն է առնում հնչյունաբանության վերաբերյալ գրքերի հեղինակումը:

Այդ գործերը կարևոր քայլ են դառնում նրա հետագա հաջողության համար, որոնցից մեկն էլ այս օրը Չիկագոյում պատվավոր դոկտորի կոչում ստանալն էր:

Աղբյուր՝ christianity.com