Ամեն բան իր հետքն է թողնում (տեսանյութ)

Ոչինչ անհետք չի մնում (տեսանյութ)Ժուկով-ժամանակով ապրում էր մի դյուրաբորբոք ու անզուսպ երիտասարդ։

Եվ ահա մի օր հայրն, այլևս չդիմանալով  նրա բնավորությանը, փորձում է պատժել. մի պարկ մեխ է տալիս և ասում. «Ամեն անգամ, երբ չկարողանաս զսպել բարկությունդ, ցանկապատի գերանին մի մեխ կամրացնես»։

Առաջին օրը գերանի վրա հայտնվում են մի քանի տասնյակ մեխեր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երիտասարդը սովորում է զսպել իր բարկությունը, և օր օրի գերանի մեջ խրվող մեխերի քանակը սկսում է նվազել։

Տղան հասկանում է, որ ավելի հեշտ է սեփական բարկությունը զսպել, քան մեխել գերանը։ Վերջապես գալիս է այն օրը, երբ նա արդեն ձեռք է բերում զսպվածություն և այլևս չի կորցնում ինքնատիրապետումը։

Ուստի ժամանակն էր այդ մասին պատմելու հորը:

Եվ այս անգամ էլ հայրը պատվիրում է.«Ամեն անգամ, երբ քեզ կհաջողվի զսպել բարկությունդ, մոտեցիր գերանին և մեկ մեխ հանիր դրա վրայից»:

Ժամանակներ անց տղան դա էլ է հաղթահարում: Եվ ահա, երբ հորը հայտնում է, որ գերանի վրա այլև մեխ չկա, հայրը բռնում է նրա ձեռքից և մոտենում ցանկապատին. – Դու հանձնարարությունս վատ չկատարեցիր, բայց տեսնու՞մ ես, գերանի վրա որքա՜ն անցքեր կան։ Այն էլ երբեք նախկին տեսքը չի կարող ունենալ:

Երբ մարդուն ինչ-որ չար բան ես ասում կամ վիրավորում, նրա սրտում մնում են այնպիսի սպիներ, ինչպիսիք այս անցքերն են։ Եվ կարևոր չէ, թե դրանից հետո դու քանի անգամ ես ներողություն խնդրելու, սպին, միևնույն է, մնալու է…

«Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, և ծանր՝ խոսելու համար, և ծանր՝ բարկանալու համար։ Որովհետև մարդի բարկությունն Աստուծո արդարությունը չի գործում» (Հակոբոս 1.19,20):