«Արքայություն տանող ճշմարիտ ճանապարհը Տեր Հիսուս Քրիստոսն է». Մարտին Լյութեր

«Արքայություն տանող ճշմարիտ ճանապարհը Տեր Հիսուս Քրիստոսն է». Մարտին ԼյութերԱվետարանը մեզ սովորեցնում է բացառապես քրիստոնեական հավատքի մասին և մեզանում արթնացնում այդ հավատը` ինչպես Հովհաննեսն է իր ողջ Ավետարանում պատգամում հավատալ Տեր Հիսուսին: Միայն այս հավատքը` հիմնված Աստծո խոստումների վրա, կարող է փրկել մեզ: Եվ այդ ամենով հանդերձ, նրանք, ովքեր աստվածապաշտ դառնալու այլ ուղիներ են ուսուցանում, պարզապես անմիտ են:

Մարդիկ կարող են վարվել ինչպես իրենք են կամենում և այդպես էլ չմտնեն Երկնքի արքայություն:

Բայց Արքայություն տանող ճշմարիտ ճանապարհը Տեր Հիսուս Քրիստոսն է: Եվ ով փորձի մեկ այլ ուղի գտնել, արդեն իսկ բաց է թողել ճշմարիտը:

Գաղատացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալն ասում է. «…որովհետև եթե արդարությունն օրենքիցն էր», նույնն է թե օրենքի գործերը, «ուրեմն Քրիստոս զուր տեղը մեռավ» (Գաղ. 2.21): Այնպես որ, մարդ պետք է «ընկնի» այս Ավետարանի վրա և «մասերի բաժանվի»: Նա պետք է խոր գիտակցությամբ, ասես անզոր մեկը, ով ի զորու չէ շարժելու նույնիսկ ձեռքը կամ ոտքը, ընկնի Նրա ոտքերի առջև և աղաղակի. «Ամենակա´լ Աստված, ողորմա´ծ Հայր, օգնի´ր ինձ: Ես չեմ կարող ինքս ինձ օգնել: Քրիստո´ս, Տե´ր իմ, օգնի´ր ինձ, քանի որ միայն իմ սեփական ուժերով ամեն բան անօգուտ է»:

Այս «անկյունաքարի» հիման վրա, Ով է Քրիստոս, ամեն ոք կարծես ոչինչ է դառնում: Եվ նույնպես Քրիստոս է վկայում Իր համար Ղուկասի Ավետարանում, երբ դիմում է փարիսեցիներին և դպիրներին. «Ապա ինչ է այն գրվածը թե այն քարն` որն շինողներն անարգեցին նա անկյունի գլուխ եղավ: Ամեն այս քարի վրա ընկնողը կփշրվի, և ում վրա, որ նա ընկնի, կջարդի նրան» (Ղուկ. 20.17-18):

Հետևաբար, մենք պետք է կա´մ ընկնենք այս քարի` Քրիստոսի վրա, մեր ողջ անկարողությամբ և անօգնականությամբ` մերժելով սեփական արժանիքները և մասերի բաժանվելով, կա´մ Նա կփշրի մեզ` խստորեն պատժելով:

Ավելի լավ է մեզ համար «ընկնել Նրա վրա»…

Որդին մեզ տրվել է միայն որպես փրկություն: Բացի Նրանից ոչինչ մեզ չի փրկի` ո´չ երկնքում, ո´չ երկրի վրա:

Այս մասին Պետրոսն ասում է. «Նա է ձեզանից` շինողներիցդ անարգված քարը, որ անկյունի գլուխ եղավ: Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա. որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել» (Գործք. 4.11-12):

Մեր աստվածաբանները և վարդապետերը սովորեցնում են մեզ բարեպաշտ դառնալ մեր անթիվ բարի գործերով, սակայն Քրիստոս ասում է՝ եթե Հայրն սկզբից չգա և «Իր մոտ չառնի» մարդկանց, նրանք բոլորը հավիտյան կկորչեն…

Մարտին Լյութեր

(1483-1546) – գերմանացի մեծ բարեփոխիչ, գերմանական բողոքականության հիմնադիրը