Պահել փրկությունը. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Պահել փրկությունը. եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՅուրաքանչյուր հավատացյալ պետք է հստակ իմանա փրկության հանդեպ Աստծո վերաբերմունքի մասին:

Քրիստոսի զոհի շնորհիվ փրկվածներին Տեր Աստված զգուշացնում է, որ հանկարծ չկորցնեն փրկությունը, քանի որ եթե փրկությունն ընդունելուց հետո մարմնավորապես ապրենք, կմեռնենք, իսկ եթե սպանենք մարմնի գործերը, ապա կապրենք:

Աստված մեծ փափագ ունի Երկնքում Իր զավակներին փառավորելու: Սակայն եթե Քրիստոսի զոհին հավատալով փրկվածները իրենց ապրած կյանքով Աստծուն չփառավորեն երկրի վրա, ապա նրանք երբեք չեն փառավորվի Երկնքում: