Հոկտեմբերի 24-ը` քրիստոնեութան պատմության մեջ

Հոկտեմբերի 24-ը` քրիստոնեութան պատմության մեջԷնթոնի Կլարետն ասես  ծնվել էր գործելու համար: Թեև առողջական խնդիրներն իրենց զգացնել էին տալիս, բայց նա շարունակում էր ջանասիրաբար աշխատել:

Կլարետը ծնվել էր իսպանացի ջուլհակների ընտանիքում: Դեռ երիտասարդ հասակում նա ուժգին ցանկություն ուներ ծառայելու Քրիստոսին: Սակայն հայրը պահանջում էր, որ նա աշխատեր գործարաններում:

Կլարետն ուրախությամբ հնազանդվում էր ծնողներին՝ հավատալով, որ երբ իր ժամանակը գա, Աստված ամեն բանի մասին կհոգա:

Իր ազատ ժամանակը Կլարետն անցկացնում էր կոչմանը նախապատրաստվելով՝ սովորում էր լատիներեն. ցանկանում էր քահանա դառնալ:

Շուրջ 10 տարի նա տարածում է Բարի լուրը Իսպանիայում: Նրա նվիրվածությունը գրավում է նաև մյուս քահանաներին, ովքեր ևս սկսում են նույն եռանդով ու ջանասիրությամբ Ավետարանը քարոզել: Ժամանակներ անց Կլարետն այստեղ կրոնական կարգ (միություն) է հիմնում:

1850-ին նա օծվում է Կուբայի արքեպիսկոպոս: Այստեղ ևս բազում աշխատանքներ է կատարում՝ ներդնելով նույնիսկ սեփական միջոցները՝ իրականացնելու մի շարք բարեգործություններ. չքավոր երեխաները հնարավորություն են ստանում կրթվելու, մեծահասակները՝ ագրարային հմտություններ են ձեռք բերում:

Կլարետը քանդում է նաև ռասայական խոչընդոտները՝ խթանելով հազարավոր միջռասայական զույգերի ամուսնությունները:

1857թ-ին Կլարետը դառնում է Իզաբել Բ-ի խոստովանահայրը և վերադառնում Իսպանիա: Այստեղ ևս դադար չի առնում, արդյունքում բազմաթիվ թշնամիներ է ձեռք բերում: 1868թ-ի հեղափոխության ժամանակ թագուհու հետ միասին նա նույնպես աքսորվում է:

1870թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 24-ին, Կլարետն իր արժանավայել հավիտենական հանգիստն է գտնում:

Ի հավելումն վերոնշյալ բարեգործությունների` Կլարետը բարելավում է Կուբայի կրթական համակարգը, քարոզում 10.000 քարոզ և գրում 200 գիրք:

Աղբյուր՝ christianity.com