«Բժի՛շկ, ես չեմ ապրում նրանով, ինչ տեսնում եմ». վկայություն

Վկայություն աշխարհահռչակ քարոզիչ Դեյվիդ Յոնգի Չոյի կյանքից:

«Մեկ օր ես իմ գրասենյակում էի և շատ զբաղված էի: Հնչեց մի հրատապ զանգ հիվանդանոցից, և ինձ հայտնեցին. «Շտապ եկեք վերակենդանացման բաժանմունք: Ձեր որդին մահանում է»:

Այն ժամանակ երեխաները չէին կարող գնալ խանութ և թխվածքաբլիթ գնել, իսկ որոշ վաճառողներ վաճառում էին շերամի թրթուրներ. դրանք կարելի էր ուտել: Իմ որդին այդ օրը գնել էր հենց դրանցից, սակայն պարզվել էր, որ նրա գնած թրթուրի մեջ ուժեղ թույն էր լցված եղել: Եվ երբ նա կերել էր դրանք, միանգանից թունավորվել էր ու ընկել հենց փողոցում: Որդուս արագորեն տարել էին վերակենդանացման բաժանմունք և մաքրել ստամոքսը: Բայց բժիշկներն ասում էին, որ արդեն ուշ է: Նա անգիտակից վիճակում էր, և բժիշկները չէին  զգում ոչ զարկերակը, ոչ էլ՝ շնչառությունը…

Ես վազեցի նրա անկողնու մոտ և ասացի. «Երկնայի՛ն Հայր, ես չեմ կարող թողնել նրան, նա շատ երիտասարդ է, նա պարզապես չի կարող մահանալ հիմա»:

«Հիսուսի՛ անունով՝ ես հրամայում եմ քեզ, թո՛ւյն, լիովին վերանալ: Կյա՛նք, որ կաս իմ որդու մարմնի մեջ, մնա՛ այնտեղ և մի հեռացիր»:

Ես մի ամբողջ ժամ մնացի այդ դիրքում, բայց ոչինչ չկատարվեց: Երկու ժամ անցավ. ոչինչ: Երեք ժամ: Ես շարունակում էի առաջ շարժվել և ասել. «Ես չե՛մ թողնի քեզ, ես թույլ չեմ տա, որ գնաս»: Վեց ժամ ես այս վիճակում էի գտնվում:

Վերջապես ինձ մոտեցավ բժիշկներից մեկն ու ասաց. «Ինչո՞ւ ես նրան կենդանի համարում: Նա արդեն մահացել է: Ինչո՞ւ ես անում այս ամենը: Նա արդեն մահացել է, և սիրտը կանգ է առել»: Ես պատասխանեցի նրան. «Բժի՛շկ, ես չեմ ապրում նրանով, ինչ տեսնում եմ: Ես ապրում եմ հավատքով: Նա թույնից չի մահանալու»:

Ես շարունակում էի համառորեն աղոթել: Եվ հանկարծ զգացի, որ ինչ-որ բան սկսեց կատարվել այդ սենյակում, վերապրեցի Աստծո հզոր ներկայությունը, ու որդիս սկսեց խոսել. «Ես չեմ ուզում գնալ»: Հետո նա բացեց աչքերն ու խորը շունչ քաշեց:

Ասաց ինձ. «Հայրի՛կ, Հիսուսին բարև փոխանցիր: Նա ինձ վերցրեց դրախտից և բերեց այստեղ՝ հիվանդանոց: Եվ ի դեպ՝ Նա քո կողքին է կանգնած»: Ես շրջվեցի և ասացի. «Շնորհակա՜լ եմ, Հիսո՛ւս»:

Որդիս պատմեց, որ երբ կերավ այդ թրթուրները, ուժգին ցավ զգաց ու ընկավ: Հետո իր մոտ եկավ հրեշտակը, նրանք անցան տիեզերքով և հայտնվեցին դրախտում:

Նա ասաց, որ դրախտը հիասքանչ էր, և որ ինքը չէր ցանկանում հեռանալ այդտեղից, բայց Հիսուսը վերցրեց նրա ձեռքն ու ասաց. «Ե՛կ հետ գնանք հիվանդանոց: Քո հայրը սպասում է քեզ հիմա: Նա իմ հիասքանչ ծառայողն է: Ես չեմ հիասթափեցնի նրան: Նա թույլ չի տալիս ինձ՝ վերցնելու քեզ»:

Իհարկե, ես անհավանականորեն երջանիկ էի տեսնել որդուս, ով հարություն էր առել մեռելներից: Բայց նա իրեն երջանիկ չէր զգում և ասաց. «Հայրի՛կ, եթե ևս մեկ անգամ նման բան կատարվի, պետք չէ ինձ այնտեղից հետ կանչել: Այնտեղ այնքա՜ն հիասքանչ է»:

Հիմա նա մեր ընկերության տնօրենն է, ով զբաղվում է թերթի հրատարակությամբ»: