Աստված ունի ծրագիր, որ գրի է առնված երկնքում. Կատրին Կուլման

Կյանքը ամենակարևոր բանն է, որ կա մեր աշխարհում: Մարդկային հոգուց հետո չկա ոչինչ, բացառապես ոչինչ այս երկրի վրա, ինչը ավելի կարևոր լիներ Աստծո համար, քան մարդկանց կյանքը: Բայց եկել են ժամանակներ, երբ այն գնալով արժեքազրկվում է:

Առանց ամաչելու՝ քննարկվում են արհեստական վիժեցումների լավ ու վատ կողմերը, թերթերը ամեն օր հաղորդում են հաճախակի դարձած աղետների մասին, իսկ հեռուստառեպորտաժները ավելի հաճախ են նվիրվում ողբերգական ավտո և ավիա վթարներին, որոնցում մարդիկ են մահանում՝ հաճախ հարյուրավորները: Մենք վերապրում ենք, ցավակցում, բայց հաճախ թերթը ծալելով՝ պարզապես մի կողմ ենք այն դնում: Կամ միացնում ենք հեռուստացույցը, ռադիոն՝ արագորեն մոռանալով ամեն ինչի մասին: Կյանքը մեծապես արժեզրկվել է մարդկային աչքերում:

Բայց Աստծո աչքերում չկա ոչինչ ավելի թանկարժեք, ավելի մեծ գանձ, քան մարդկային կյանքը, որի հետ ոչինչ այս աշխարհում համեմատվել չի կարող: Մեր կյանքն այնքան արժեքավոր է, որ Աստված ոչ ոքի իշխանություն չի տվել այն խլելու: Միայն Նրա ձեռքում կա գերագույն իշխանություն՝ տալու կյանք, և միայն Աստծուն է պատկանում մարդու վրա դատաստան անելու իշխանությունը: Այդ պատճառով՝ մեր իսկ պաշտպանության համար է Աստված պատվիրել՝ «Մի՛ սպանիր» (Ելից 20.13):

Մարդիկ այնքան կարևոր են Նրա համար, որ մեզնից յուրաքանչյուրի համար Նա ստեղծել է նախագիծ, մեր կյանքի մանրամասն ծրագիրը: Աստծո աղոթքի մեջ կան բառեր. «Թող քո կամքը լինի, ինչպես երկրի վրա՝ այնպես էլ երկնքում» (Մաթևոս 6.10):

Այս Խոսքը մի չնչին կասկած անգամ չի թողնում, որ յուրաքանչյուր մարդու համար կա ծրագիր՝ Աստծո կամքը, որ գրի է առնված երկնքում: Մյուս կողմից, կա երկրային, մարդկային կամք: Դրանք երկու տարբեր, իրարից զատվող կամքեր են: