Սերը հավատքի երևացող կողմն է

Սերը հավատքի երևացող կողմն է«Ձեր բոլոր բաները թող սիրով լինին» (Ա Կորնթ. 16.14)։

Սերը հավատքի երևացող կողմն է: Տեր Հիսուս ասում էր` սրանով կերևա, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե իրար հանդեպ սեր ունենաք:

Սերը հոգատար է: Սերը նրբանկատ է: Սերը պատրաստ է զոհաբերվել: Սերը իր մեջ կարեկցանք ունի: Սերը համբերող է և ոչ թե բռնկավող:

Սերը չի ծաղրում ու չի վիրավորում, այլ քաջալերում է և մխիթարում: Սերը իր շահը չի որոնում և ոչ էլ սեփական բարեկեցությունը: Սերը չի պահանջում, այլ տալիս է: Սերը չի նայում ուրիշներին և նախանձում նրանց ունեցածին:

Սերը ուրախանում է դիմացինի ձեռքբերումներով և բավարարվում իր ունեցածով: Սերը բարձրացնում է դիմացինին, այլ ոչ թե ցածրացնում: Սերը երբեք չի չարախոսում: Սերը քաղցր է և դառնություն չունի իր մեջ: Սերը երբեք գայթակղություն չի դառնում մարդկանց համար, այլ նրանց համար լույս է, որ լուսավորում է ճշմարիտ հավատքի ճանապարհը: Սերը Քրիստոսի հանդեպ մեր հավատքի երևացող կողմն է:

Սիրո առկայությունն է, որ բարձրաձայն խոսում է մեր` Քրիստոսի աշակերտները լինելու մասին: Հավատացյալները ուշի-ուշով պետք է լսեն Աստծո Խոսքի հորդորը. «Ձեր բոլոր բաները թող լինեն սիրով»:

Տեր Հիսուսի անունով սիրո քաղցրություն և Քրիստոսի աշակերտների համար պատրաստված օրհնություններ եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան