Նոր հակաքրիստոսի քարոզիչները ժամանակակից քրիստոնեության մեջ

Ժամանակակից քրիստոնեության մեջ բավականին հաճախ կարելի է լսել «Քրիստոսի» մասին, ով առանց որևէ պայմանի բոլորին ներում է, ոչ ոքի չի դատապարտում, բոլորին արդարացնում է, ով գերհամբերատար է, ոչ ոքի չի բացառում Աստծո Արքայությունից:

Իրականում նման քրիստոսը  հենց ինքը՝ հակաքրիստոսն է, քանի որ նման քրիստոսը ոչ մի ընդհանրություն չունի Նազարեթցի Հիսուս Քրիստոսի՝ Իսրայելի Մեսիայի, աշխարհի Փրկչի, Աստծո Միածին Որդու հետ: Եվ աստվածաշնչյան «հակաքրիստոս» բառը նշանակում է, առաջին հերթին, այն մեկը, ով «Քրիստոսի փոխարեն է»:

Նման քրիստոսի քարոզիչները, այսինքն` հակաքրիստոսի քարոզիչները, կրում են Աստծո սիրո քարոզիչների զգեստները, չնայած նրանց քարոզներն ու վարքը ոչ մի ընդհանուր բան չունեն Աստծո սիրո հետ:

Նման «քրիստոսի» քարոզչության հետևում թաքնվում է ոչ ավելին, քան այս աշխարհին հաճոյանալու, ժողովրդականություն վայելելու, մեղքի մասին լռելու (դրանով էլ մարդկանց դժոխք ուղեկցելու) ձգտումը, ինչն էլ ունի իշխող գաղափարախոսության հետ հակամարտության մեջ չմտնելու միտումը:

Սա ոչ այլ ինչ է, քան սեփական հոգևոր ծուլության և եսակենտրոնության քողարկումը, ընդ որում՝ այդ քողարկումն ունի երեսպաշտական բնույթ:

Այս քրիստոնյաները իրական երեսպաշտներ են, ովքեր հանուն հանգիստ կյանքի ու ժողովրդականության՝ վաճառել են Քրիստոսին: Նրանք ոչ միայն ուրացել են Ավետարանի ճշմարիտ Քրիստոսին, այլև Նրա տեղում կեղծիք են դրել՝ հակաքրիստոսին, ով մարդկանց հեռացնում է Աստծուց և Նրա հավիտենական Ճշմարտությունից:

Հակաքրիստոսի այս քարոզիչները, ովքեր, այնպես, ինչպես կմտնեին սատանայի տուն, մտել են եկեղեցի, հեշտությամբ արդարացնում են նույնասեռ վարքը, արհեստական վիժեցումները, բաժանությունները, բարոյական և կրոնական հարաբերապաշտությունը (այլ խոսքերով՝ բարոյական ռելյատիվիզմ, որը սկզբունք է, ըստ որի՝ չկա բացարձակ բարի և չար): Եվ սրան զուգընթաց փորձում են քրիստոնեությունը զրկել բարոյական պահանջներից ու իջեցնել այն՝ հասցնելով անաստված կեղծ մարդասիրության մակարդակին:

Նրանք, զգեստավորվելով համընդհանուր հանդուրժողականության քարոզությամբ, մոլեգնում են անզուսպ զայրույթով, երբ բախվում են նրանց, ովքեր փափագում են հավատարիմ մնալ քրիստոնեական ուղղափառությանը: Ամեն տեսակ հիշեցում այն մասին, որ Կատարյալ Սերը նաև Կատարյալ Արդարությունն է, որ Կատարյալ Ազատությունը նաև Լիակատար Պատասխանատվությունն է, նրանց մեջ բարկություն է առաջացնում, որն էլ նման է Հիսուսին հանդիպող դիվահարների նոպաներին:

Նրանք նման են կամակոր, եսակենտրոն, երես առած երեխաների, ովքեր ցանկանում են հորը, մորը և եղբորը շիրիմ դարձնել սեփական քմահաճույքների համար: Եվ նրանք դրա հետ միասին անտեսում են հոր, մոր և եղբոր ճշմարիտ սիրո արտահայտությունը:

Կարելի է փորձել արդարացնել, բայց հնարավո՞ր է արդյոք, հնարավո՞ր է արդարացնելը նրանց, ովքեր սեփական ինտելեկտուալ կամ բարոյական սանձարձակությանը ծառայելով՝ այլասերում են հավիտենական Ճշմարտությունը, որը ստանալու համար անհավանականորեն մեծ գին է վճարվել՝ Աստծո Որդու Արյունը:

Որպես քրիստոնյաներ՝ մենք պարտավոր ենք հակադրվելու կեղծ քրիստոնյաներին, ընդ որում՝ հակադրվելու հստակությամբ, փաստարկներով ու սիրո մեջ՝ հիշելով այն ճշմարտության մասին, որ Հիսուսը մահացավ նրանց համար նույնպես:

Օրեստ Դմիտրի Վիլչինսկի