Այս օրը պատմության մեջ. Բոետիոս. կյանքը և մահը՝ հավիտենականության տեսանկյունից

Այս օրը պատմության մեջ. Բոետիոս. կյանքը և մահը հավիտենականության տեսանկյունիցԽիզախությունը, որով բազում մարդիկ Հին Հռոմում մահ էին ընդունում, դարեր շարունակ դարձավ ոգեշնչման աղբյուր քրիստոնյա աշխարհի համար:

Բոետիոսը նրանցից մեկն էր: Նա յոթ տարեկանում կորցնում է հորը և ապրում մի ազնվական ծագում ունեցող մարդու մոտ: Դա օստրոգոնների կողմից Հռոմեական կայսրությունը գրավելու ժամանակներն էին:

Բոետիոսը սիրում էր կրթությունը և իր առջև խնդիր էր դրել հունարենից լատիներեն թարգմանելու լուրջ կրթական աշխատություններ: Այդ թարգմանությունները միջին դարերում կրթության մեծ հիմք են դառնում:

Երբ Իտալիայում թագավոր է նշանակվում Թեոդորիխը, վերջինիս բարեհաճությամբ 510թ-ին Բոետիոսը ծառայում է որպես հյուպատոս:

Քաղաքականությունը և կրոնը, սակայն, վերջինիս ներքաշում են թեժ վեճերի մեջ: Նա ոչ միայն ընդունում է Սուրբ Երրորդությունը, այլև գրում է բավականին ծավալուն աշխատություն այդ առթիվ, մինչդեռ արքան՝ որպես արիացի, Քրիստոսին համարում էր պարզապես մարդ՝ ստեղծված Աստծո կողմից:

Արքան սկսում է զգուշանալ, թե հանկարծ իր օրթոդոքս եկեղեցու ստորադրյալները չապստամբեն իր դեմ՝ միանալով Բյուզանդիային: Արդյունքում նա մեղադրում է սենատորներից մեկին իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ: Բոետիոսն առանց վարանելու պաշտպանում է մեղադրյալին: Եվ դրան ի պատասխան՝ թագավորը բանտարկում է նրան և տանջանքների ենթարկում:

Բոետիոսն իր կյանքի վերջին օրերին շատ է խորհում այն մասին, թե ինչու նա հայտնվեց նման իրավիճակում: Եվ այդ խոհերից ծնվեց նրա «Փիլիսոփայության մխիթարությունը» /The Consolation of Philosophy/ գիրքը, որն ամենաազդեցիկ լատիներեն լեզվով գրված գիրքն էր միջնադարում:

Գուցե այդ գրքի մեծ ընդունելության պատճառն այն էր, որ նրանում կյանքը և մահը դիտարկվում էր հավիտենականության տեսանկյունից:

Այս օրը՝ 524թ-ի հոկտեմբերի 23-ին, ի կատար է ածվում Բոետիոսի մահապատիժը:

Ք. Ս. Լյուիսը գրում է նրա հեղինակած գրքի մասին. «Մոտ երկու հարյուր տարի առաջ կարծում եմ դժվար կլիներ գտնել Եվրոպական երկրներում մի կրթված մարդու, ով չսիրեր այդ գիրքը»: