Եթե մենք կասկածից գնանք դեպի հավատքը… Ռայնհարդ Բոնկե

Մովսեսն ուղարկեց լրտեսների և Հեսուն՝ նույնպես: Երբ Իսրայելը ուղարկեց առաջին խումբը, նրանք ոչ թե սխալվեցին փաստերի վերաբերյալ, այլ՝ առ Աստված հավատքի հնարավորությունների:

Հեսուն ուղարկեց լրտեսների ավելի ուշ: Նույն բանը պետք է արվեր, բայց՝ ՀԱՎԱՏՔՈՎ: Դա նոր սերունդն էր: Հին սերունդը աղետալի սխալներ գործեց և վերացավ: Հիմա Հեսուն հետ էր գնում դեպի սկիզբը՝ ուղղելով այն, ինչ սխալ հունով էր ընթացել:

Խիզախությունդ հավաքիր, Աստծո մեջ միշտ կա լրացուցիչ ժամանակ: Նա կարող է հենց հիմա վերականգնել կորսված տարիները և հնարավորությունները, եթե մենք կասկածից գնանք դեպի հավատքը: Եկեք անենք դա…

Աստված օրհնի ձեզ: