«Աստված է իմ զորավոր բերդը». Աստվածաշնչյան համարներ

«Ով Տեր Եհովա, դու սկսեցիր քո մեծությունը և քո զորավոր ձեռքը քո ծառային ցույց տալու, որովհետև երկնքի մեջ կամ երկրի վրա ո՞վ է այն աստվածը, որ քո գործքերի և քո զորության պես անի» (Բ Օրինաց 3.24):

«Մի սարսափիր նրանց երեսիցը, որովհետև քո Եհովա Աստվածը՝ այն զորավոր և ահարկու Աստվածը ձեր միջումն է» (Բ Օրինաց 7.21):

«Եհովան էլ այս ամեն ազգերը ձեր առաջից կքշի, և դուք կտիրեք ձեզանից մեծ և զորավոր ազգերի վրա» (Բ Օրինաց 11.23):

«Ով հզոր զորավոր, Տերը քեզ հետ» (Դատավորաց 6.12):

«Ինձ ազատեց զորավոր թշնամիիցս, Ինձ ատողներիցս՝ որ ինձանից ուժեղ էին» (Բ Թագավորաց 22.18):

«Աստված է իմ զորավոր բերդը. ու կատարյալին տանում է իր ճանապարհովը» (Բ Թագավորաց 22.33):

«Նա ազատեց ինձ իմ զորավոր թշնամիիցը, և իմ ատողներիցը, որ ինձանից զորավոր էին» (Սաղմոս 18.17):

«Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ և զորավոր լինի. և սպասիր Տիրոջը» (Սաղմոս 27.14):

«Մեծ է մեր Տերը և շատ զորավոր. նրա իմաստությանը չափ չկա» (Սաղմոս 147.5):

«Ամենափոքրը հազար պիտի դառնա, և ամենապստիկը՝ զորավոր ազգ. Ես Տերս իր ժամանակին շուտով կանեմ» (Եսայի 60.22):

«Բայց Տերը ինձ հետ է զորավոր ախոյանի պես, դրա համար իմ հալածողները պիտի գլորվեն և պիտի չհաղթեն» (Երեմիա 20.11):

«Նրա նշանները որքա՜ն մեծ են. և նրա հրաշքները որքա՜ն զորավոր են. Նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է, և նրա իշխանությունը մնում է դարեցդար» (Դանիել 4.3):

«Եվ Տերը պիտի տա իր ձայնը իր զորքերի առաջին, որ շատ մեծ է նրա բանակը, որովհետև զորավոր է իր խոսքը կատարողը» (Հովել 2.11):

«Եվ կաղը պիտի մնացորդ շինեմ, և հեռու քշվածը՝ զորավոր ազգ. և Տերը պիտի թագավորի նրանց վրա՝ Սիոն սարումն, այսուհետև մինչև հավիտյան» (Միքիա 4.7):

«Քո Տեր Աստվածը քո միջումը զորավոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանա քեզ վրա զվարճությամբ, նա պիտի լռի իր սիրովը, և պիտի ցնծա քեզ վրա խնդալով» (Սոփոնիա 3.17):

«Մենք որ զորավոր ենք՝ պետք է տկարների տկարությունը վեր առնենք, և միայն մեր անձերին հաճոյ չլինենք» (Հռոմեացիս 15.1):

«Վասնզի Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, և Աստծո տկարն ավելի զորավոր է, քան թե մարդիկ» (Ա Կորնթացիս 1.25):

«Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք, շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով» (Հակոբոս 5.16):

«Երիտասարդներ, որ դուք զորավոր եք. և Աստծո խոսքը բնակվում է ձեզանում, և դուք հաղթել եք չարին» (Ա Հովհաննես 2.14):