Աստված է արարել աստղերը, բայց դրանք չեն բացահայտի ապագան. Բիլլի Գրեհեմ

Բիլլի Գրեհեմը պատասխանելով իր ընթերցողներից մեկի հետևյալ պնդմանը. «Եթե Աստված ստեղծել է աստղերը, ապա մենք պետք է որոնենք դրանց առաջնորդությունը մեր կյանքի համար»՝ ասել է, որ Աստված է արարել աստղերը, այո՛, բայց ոչ այն նպատակով, որ դրանք ղեկավարեն մեր ապագան»:

«Աստված արարել է աստղերը, ինչպես նաև մնացած ամեն բան տիեզերքում, որպեսզի դրանք դառնան Իր զորության և փառքի վկաները, ոչ թե որ ղեկավարեն մեզ կամ գուշակեն մեր ապագան:

Աստվածաշունչը հստակ պատվիրում է չհետևել աստղերին՝ առաջնորդություն որոնելով դրանց մեջ: Հնագույն աշխարհում մարդիկ հաճախ փորձում էին ապագան գուշակել ոչ միայն աստղագիտության, այլև կախարդության, կռապաշտության, սնահավատության, հանգուցյալների հետ շփման միջոցով: Բայց Երկրորդ Օրինաց 18.9-13-ում Աստված պատվիրում է Իր ժողովրդին՝ չմասնակցել նման գործերին.

«Երբ որ քո Եհովա Աստծո քեզ տված երկիրը մտնես, այն ազգերի գարշելի գործքերի պես անել չսովորես։ Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դյութություն դյութող, գուշակող և հմայող և կամ հավահարց, նաև կախարդ, կամ վհուկ, կամ նշանագետ, կամ մեռելահարցուկ, որովհետև բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է. և այս գարշելի բաների պատճառով քո Եհովա Աստվածը հալածում է նրանց քո առաջիցը։ Քո Եհովա Աստծո հետ կատարյալ լինես, որովհետև այն ազգերը, որոնց դու կտիրես, գուշակների և դյութիչների էին լսում, բայց քեզ քո Եհովա Աստվածը այսպես անելու հրաման չի տալիս»:

Ապագան գուշակելու նման փորձերը ոչ թե պարզապես հուսալի չեն և մոլորեցնող, այլև մարդուն բերում են օկուլտ ուժերի վերահսկողության տակ, որոնք դեմ են Աստծուն:

Ոչ թե փորձենք մեր ապագան իմանալ արարչագործության միջոցով՝ մարդկանց, աստղերի և այլ նշանների, այլ եկեք դառնանք Արարչին, մեր ապավինությունը դնենք Քրիստոսի վրա և վստահենք Նրան:

Աստված սիրում է մեզ, որովհետև տվել է Իր միածին Որդուն մեր փրկության համար: Անգամ այն ժամանակ, երբ ապագան անհստակ է, կարող ենք վստահել, որ Նա կառաջնորդի մեզ»: