Թույլ տվեք Աստծուն՝ գնալ ձեր առջևից. Ռիկ Ռեններ

Ընկերնե՛ր, Աստծուն հնազանդվելու առաջին քայլերն անելով, ամենայն հավանականությամբ, դուք չեք տեսնի ամբողջ պատկերը, քանզի կլինեք ճանապարհի սկզբին: Բայց շնորհիվ նրա, որ դուք թույլ կտաք Աստծուն գնալ ձեր առջևից, այդ ճանապարհորդությունը կդառնա իսկապես գրավիչ:

Հետևելով Նրա առաջնորդությանը և տեսնելով Նրա հրաշքները՝ դուք մեծ ուրախություն կվերապրեք: Դուք կցանկանաք շնորհակալ լինել, որ ժամանակին թույլ տվեցիք Աստծուն՝ լինելու գլխավոր առաջնորդը ձեր կյանքի:

Սուրբ Հոգին գիտի ճանապարհը, որով պետք է մենք գնանք: Նա գիտի, թե ինչպես շրջանցել ցանկացած թակարդ և ինչպես արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման: Նա գիտի ամենաանվտանգ ու արագ երթուղին յուրաքանչյուրիս համար:

«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնի ձեզ, և կհիշեցնի ձեզ ամեն ինչ որ ձեզ ասացի» (Հովհաննես 14.26):