«Նոր Կտակարանի պատմությունները. Արդար դատավորը» (մուլտֆիլմ)

«Նոր Կտակարանի պատմությունները. Արդար դատավորը» (մուլտֆիլմ)«Արդար դատավորը» մուլտֆիլմում ներկայացված են այն իրադարձությունները, որոնք կատարվում էին, երբ Հիսուս սովորեցնում էր իր հետևորդներին այնպիսի արժեքներ, ինչպիսիք են զղջումը և ներումը:

Մուլտֆիլմի ընթացքում մենք կտեսնենք մեղավոր կնոջ դատը՝ «Մեզնից ով անմեղ է, թող առաջինը քարը նետի», կտեսնենք նաև, թե ինչպես փարիսեցիները փորձության ենթարկեցին Հիսուսին, ինչպես նաև կդառնանք Հիսուսի անսահման ողորմության ականատեսները: