«Մեծ է քո հավատարմությունը». Աստվածաշնչյան համարներ

«Մեծ է քո հավատարմությունը». Աստվածաշնչյան համարներ«Իմ աչքերը երկրի հավատարիմների վրա են, որ ինձ հետ բնակվեն. անմեղ ճանապարհ գնացողը կծառայի ինձ» (Սաղմոս 101.6):

«Իմ ողորմությունը չեմ կտրի նրանից, և իմ հավատարմությունը չեմ դրժի» (Սաղմոս 89.33):

«Եվ գիտացիր, որ քո Եհովա Աստվածն՝ է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողների և իր պատվիրանքները պահողների համար մինչև հազար ազգը ուխտ ու ողորմություն է պահում» (Բ Օրինաց 7.9):

«Աստված հավատարիմ է և անիրավություն չունի. արդար և ուղիղ է նա» (Բ Օրինաց 32.4):

«Հավատարիմ մարդու օրհնությունները շատ են» (Առակաց 28.20):

«Քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ հավատարիմ է. և քիչ բանի մեջ անիրավը, շատ բանի մեջ էլ անիրավ է։ Արդ թե որ անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ճշմարիտ հարստությունն ո՞վ կտա ձեր ձեռը։ Եվ եթե օտար բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերն ո՞վ կտա ձեզ» (Ղուկաս 16.10-12):

«Հավատարիմ է Աստված՝ որի ձեռով կանչվեցիք դեպի նրա Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը» (Ա Կորնթացիս 1.9):

«Արդ տնտեսների մեջ այն է պահանջվում, որ մեկը հավատարիմ գտնվի» (Ա Կորնթացիս 4.2):

«Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձությունից. բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունիցը վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10.13):

«Հավատարիմ է նա, որ կանչեց ձեզ, որ կանի էլ» (Ա Թեսաղոնիկեցիս 5.24):

«Տերը հավատարիմ է, որ կհաստատի ձեզ և կպահի այն չարիցը» (Բ Թեսաղոնիկեցիս 3.3):

«Շնորհակալ եմ ինձ մեր Տեր Հիսուս Քրիստոսումը զորացնողիցը, որ ինձ հավատարիմ համարեց և սպասավորության մեջ դրեց» (Ա Տիմոթեոս 1.12):

«Պինդ բռնենք հույսի դավանությունն՝ անսայթաք, որ հավատարիմ է խոստացողը» (Եբրայեցիս 10.23):

«Սրա համար Աստծո կամքի պես չարչարվողներն էլ թող ինչպես հավատարիմ Ստեղծողին հանձնեն իրենց հոգիները բարեգործությունով» (Ա Պետրոս 4.19):

«Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողնի մեզ, և սրբի մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1.9):

«Հավատարիմ եղիր մինչև ի մահ, և կյանքի պսակը կտամ քեզ» (Հայտնություն 2.10):

«Զզվելի են Տիրոջ համար ստախոս շրթունքները, բայց հավատարմություն անողները հաճելի են նրան» (Առակաց 12.22):

«Բայց դու, Տեր, մի հեռացնիր ինձանից քո գթությունը. քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պաշտպանեն ինձ» (Սաղմոս 40.11):

«Մեծ է քո հավատարմությունը» (Երեմիայի Ողբեր 3.23):