Այսօր «սիրելի´ բժիշկ Ղուկաս»-ի հիշատակի օրն է

Այսօր «սիրելի´ բժիշկ Ղուկաս»-ի հիշատակի օրն էԱյս օրը՝ հոկտեմբերի 18-ը, համարվում է «մեծ բժշկի»՝ Ղուկասի Ավետարանի հեղինակի հիշատակի օր: Պողոս առաքյալը նրան դիմում էր «սիրելի´ բժիշկ Ղուկաս»:

Մեզանից շատերը բազմիցս կարդացել են Ղուկասի Ավետարանը, սակայն, թերևս, քչերը գիտեն, որ Ղուկասը աստվածաշնչյան միակ ոչ հրեա հեղինակն է:

Նա հույն բժիշկ էր՝ Պողոս առաքյալի մտերիմ գործակիցը, ով բազմիցս ճանապարհորդել է նրա հետ: Պողոսի դժվարին իրավիճակներում, երբ նրան հալածում ու քարկոծում էին, Ղուկասն իր բժշկական հմտություններն էր կիրառում՝ օգնելու վերջինիս:

Հատկանշականն այն է, որ մի շարք դրվագներ և առակներ գտնում ենք միայն տվյալ Ավետարանում։

Ինչ վերաբերում է պատմաբաններին, ապա նրանց համար ևս Ղուկասը մեծ արժեք էր, քանի որ նրա գրվածքները  համապատասխանում են հունական ավանդույթներին:

Ըստ էության՝ որպես բժիշկ, Ղուկասը բազմաթիվ բժշկական տերմիններ է օգտագործել, քան այլ նորկտակարանյան գրողներ: Օրինակներից մեկում տեսնում ենք, որ հիվանդներից մեկին նկարագրելիս նա պարզապես չի ասում «ջերմում էր», այլ մատնանշում է, որ հիվանդը «տանջվում էր տենդից և դիզենտերիայից» (արնալուծ):

Ղուկասի Ավետարանում նաև հատուկ ձևով արտացոլված է Աստծո սերը: Այս Ավետարանը հաճախ կոչում են «Մեղավորի Ավետարան»՝ դա խոնարհների, աղքատների, զրկվածների, այրիների և օտարականների Ավետարանն է։ Այն առավել ամբողջական կերպով է տալիս Հիսուսի կյանքի պատմությունը՝ սկսած Հովհաննես Մկրտչի ծնունդից մինչև Հիսուսի հարությունը:

Աղբյուր՝ christianity.com