Ջոն Լեյք. բժշկության ավետարանչի կյանքից

Ջոն Լեյք. բժշկության ավետարանչի կյանքիցՄիսիոներ Ջոն Գ. Լեյքը աղոթքին և իր գործին խորագույն նվիրված մարդ էր: Նա Հոգեգալստական շարժման առաջնորդ էր, որը սկսվել էր 20-րդ դարի սկզբում, հայտնի էր որպես բժշկող ավետարանիչ, միսիոներ և «Հարավային Աֆրիկայի Առաքելական Հավատքի միսիայի» համահիմնադիր:

Նա ժամանակին եղել է հաջողակ բիզնեսմեն, ով լսելով Աստծո կանչը՝ վաճառել է իր ունեցվածքը, վերցրել իր կնոջն ու 7 երեխաներին, տեղափոխվել Հարավային Աֆրիկա, որտեղ մի քանի տարի շարունակ ծառայել է որպես միսիոներ:

Նա որոշիչ դեր է կատարել Հարավային Աֆրիկայում հոգեգալստական շարժման տարածման գործում: Նրա ծառայությունը բնութագրվում է դրամատիկ և հզոր բժշկություններով, որոնք Աստծո զորության մեծ վկայություններ են:

Աֆրիկայի այն տարածաշրջանում, որտեղ Լեյքը ապրում էր իր միսիոներության տարիներին, մահացու ժանտախտի համաճարակ է բռնկվում՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր: Նա հոգ է տանում հիվանդների մասին և հողին հանձնում մահացածներին: Վերջապես անգլիացիները ամեն անհրաժեշտ պարագաներով հագեցած նավով Աֆրիկա են ուղարկում բժիշկների թիմ: Բժիշկները Լեյքին հրավիրում եմ նավամատույց և հարցնում. «Ի՞նչ էիք օգտագործում հիվանդության վարակից պաշտպանվելու համար»:

– Աստծո՛ւն,- պատասխանում է Լեյքը:- Ես հավատում եմ, որ Հոգու օրենքը՝ կյանքն է Հիսուս Քրիստոսի մեջ, ինչն էլ ազատեց ինձ մեղքի և մահի օրենքից, և քանի որ ես քայլում եմ կյանքի օրենքի լույսի ներքո, ոչ մի մանրէ չի կարող կպչել ինձ:

– Բայց, գուցե, դուք, ամեն դեպքում, օգտագործե՞ք մեր պրոֆիլակտիկ դեղերը,- պնդում է բժիշկներից մեկը:

-Ո՛չ,- ասում է Լեյքը:- Բայց ես կարծում եմ, բժի՛շկ, դուք կցանկանաք ինձ հետ մի փորձարկում անցկացնել: Եթե դուք մոտենաք մահացած մարդկանցից մեկին և վերցնեք այն փրփուրը, որ դուրս է գալիս նրա թոքերից մահից հետո, ես կդնեմ այն մանրադիտակի տակ, և դուք կտեսնեք կենդանի մանրէների բազմություն:

Դուք կհայտնաբերեք, որ դրանք կենդանի են մնում մի որոշակի ժամանակ այն բանից հետո, երբ մարդը արդեն մահացած է: Դուք կարող եք լցնել դրանք իմ ձեռքերի մեջ, և ես կդնեմ այն մանրադիտակի տակ: Այդ մանրէները փոխարենը շարունակելու ապրել, միանգամից կմահանան:

Բժիշկները համաձայնում են: Նրանք անցկացնում են փորձարկումը, և Լեյքի ասածի պես է լինում: Երբ բոլոր բժիշկները զարմացած հարցնում են, թե ինչպե՞ս է դա կատարվում, Լեյքն ասում է նրանց. «Սա Հոգու օրենքն է Քրիստոսի մեջ»:

Աֆրիկայից վերադառնալուց հետո Լեյքը հիմնում է «Բժշկության սենյակներ»: Նրա հաշվին կան ավելի քան 100 հազար փաստաթղթերով հաստատված բժշկության դեպքեր: Վաշինգտոն նահանգի կառավարությունը նրան շնորհում է բժշկի արտոնագիր՝ չնայած բժշկական կրթության պակասին:

Լեյքը հիվանդանոց է բացում, որտեղ բժշկական անձնանակազմը յուղով օծում էր հիվանդներին՝ աղոթելով նրանց համար, և հիվանդները բժշկվում էին: Նման «Բժշկության սենյակներ» հետագայում բացվում են Անգլիայում և Շոտլանդիայում: Ներկայումս դրանք գործում են ավելի քան 50 երկրներում:

Աղբյուր` imbf.org