Հոկտեմբերի 17-ը Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է

Հոկտեմբերի 17-ը Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն էԱղքատության դեմ պայքարի միջազգային օրվա պատմությունը անքակտելիորեն կապակցված է 1987-ի հոկտեմբերի 17- ի հետ։

Այդ օրը ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948 թ․ ստորագրվել էր Մարդու իրավուքների համաշխարհային հռչակագիրը, որպեսզի հիշատակի տուրք մատուցեն ծայրաստիճան աղքատության, բռնության ու սովի զոհերին։

Հավաքվածները հայտնել էին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է ու հաստատել համատեղ ջանքերով այդ իրավունքների պահպանմանը հասնելու անհրաժեշտությունը։ Համապատասխան հայտարարությունները գրված են Հիշատակի քարի վրա, որը բացվել էր այդ օրը։

Հոկտեմբերի 17-ը այն օրն է, երբ աշխարհը կարող է ուշադրություն հրավիրել աղքատության մեջ ապրող մարդկանց տառապանքներին ու դժվարություններին, երբ այդ մարդիկ կարող են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։ Ընդ որում աղքատության դեմ պայքարի գործում գլխավոր դերը հենց անապահովներն են կատարում։

Այդ Օրվա անցկացման սկզբից եւեթ դրա կարեւարագույն բաղկացուցչն է եղել բնակչության աղքատ խավերի ներկայացուցիչների մասնակցությունն անցկացվող միջոցառումներին։ Այդ Օրվա անցկացումը վկայում է այն մասին, որ անապահովները ձգտում են օգտագործել   իրենց փորձն ու գիտելիքը աղքատությունն արմատախիլ անելուն աջակցելու նպատակով։

Աղբյուրը՝ news.am