Երեք թշնամի, որոնց պետք չէ աճեցնել ձեր ներսում

Ահա, թե որոնք են այդ թշնամիները՝ կործանող զգացմունքներ, առողջ դատելու անկարողություն և խստացած սիրտ:

Կործանող զգացմունքներ.

Մարդիկ առաջնորդվում են ուժեղ կործանարար զգացումներով՝ վախ, դեպրեսիա, ցանկասիրություն, կիրք, ատելություն և այլն, որոնք ստիպում են նրանց անել հիմարություններ, որոնց համար ժամանակ անց նրանք շատ ուժեղ ափսոսանք են ապրում:

Քննող մտածելակերպի բացակայություն.

Շատերն ի վիճակի չեն քննելու. ընդունում են ցանկացած տեղեկություն՝ առանց երկար մտածելու և տարանջատելու ցորենը որոմից, և դա կապված է նրանց ընդհանուր ապրելակերպի ու նորություն ընդունելու մշակույթի հետ: Սնահավատությունը, միամտությունը, անխելքությունը, նույն սխալների կրկնումը, դասեր քաղելու և եզրակացություններ անելու անկարողությունը. այս ամենը խորապես քանդում ու կործանում են մարդու կյանքը:

Քննող մտածելակերպը այն է, երբ

  • ամեն բան չես ընդունում՝ որպես ճշմարտություն,
  • ամեն բան չես մերժում՝ առանց ուսումնասիրելու,
  • չես քննադատում մարդկանց:

Քննող մտածելակերպը խոսում է ավելի շատ զգոնության և առողջ մտքի մասին, նրա թարմության ու պարզության մասին, ճիշտ հարցեր տալու ունակության մասին, առանց օբյեկտիվ անհրաժեշտության չընդհանրացնելու մասին, մանրամասները զանազանելու մասին, ծայրահեղության մեջ չընկնելու մասին, աննկատելին հայտնաբերելու մասին և այլն:

«Խորագետի իմաստությունը իր ճանապարհը հասկանալն է. բայց հիմարների անմտությունը խարդախություն է» (Առակաց 14.8):

Խստացած սիրտ.

Սրտի խստությունը կապված է ոչ այնքան հավատալու, հուսալու, սիրելու ունակություն չունենալու հետ, որքան ցանկություն չունենալու՝ փոխելու այդ բացասական դրվածքը, ապաշխարելու և Աստծուց ներում ստանալու, ինչի արդյունքում էլ ձեռք է բերվում ներքին խաղաղությունը: Այս չարիքը մարդուն պահում է մի ծուղակի մեջ, որից, իրականում, դուրս գալու ելք կա:

     Դենիս Պոդորոժնի