Տզրուկի աղջիկների կենսակերպ, թե՞ Քրիստոսի ժառանգակիցներ

Տզրուկի աղջիկների կենսակերպ, թե՞ Քրիստոսի ժառանգակիցներ«Տզրուկը երկու աղջիկ ունի, որոնք են՝ տուր տուր. Նույնպես և երեք են, որ չեն կշտանում, և չորս են, որ չեն ասի հերիք է» (Առակաց 30.15)

Մեր Տերը Իր սքանչելի զոհով ազատեց մեզ մեղքի իշխանությունից, որպեսզի մենք այլևս չապրենք այս աշխարհի սկզբունքներով, այլ Աստծո Արքայության դեսպանները լինենք ու ապրենք Երկնային իրականությանը հարիր սկզբունքներով:

Հավատացյալները չպետք է ձգտեն հարստանալու և պետք է գոհանան ու բավարարվեն ունեցածով: Տզրուկի աղջիկներն են, որ միշտ ուզում են և կշտանալ չունեն: Մարդու աչքն անկուշտ է և միշտ ավելին է ցանկանում, քան որ ունի:

Իսկ ինչպիսի՞ն է իմ և քո աչքը: Մենք ի՞նչ փափագներ և ձգտումներ ունենք մեր պանդխտության այս ժամանակավոր կյանքում: Ապրում ենք տզրուկի աղջիկների կենսակերպո՞վ, թե՞ որպես Աստծո զավակներ և Քրիստոսի ժառանգակիցներ: Եկեք այս առավոտ քննենք մեր սրտերը և շտկենք մեր ճանապարհները:

Տեր Հիսուսի անունով հարստանալու փափագից ազատագրված սիրտ և ունեցածով բավարարվելու խոնարհություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան