Յեյլ. համալսարան, որտեղ աղոթքն ու փառաբանությունն ուսանողական կյանքի ամենաբերկրալի պահերն էին

Յեյլ. համալսարան, որտեղ աղոթքն ու փառաբանությունն ուսանողական կյանքի ամենաբերկրալի պահերն էին1701թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 16-ին հիմնադրվել է ամերիկյան հայտնի Յեյլի համալսարանը: Գուցե շատերին զարմանալի թվա, բայց դրա հիմնադիրները եղել են եկեղեցու սպասավորները:

Սկզբում համալսարանը կրում էր «Կոլեգիատի դպրոց» անվանումը: Ծառայողները մեծ թվով գիրք և գրականություն էին նվիրաբերում համալսարանին: Նրանց նպատակն էր՝ «կրթել երիտասարդներին արվեստի և գիտության բնագավառներում, որպեսզի հետագայում այդ գիտելիքները կիրառվեն և´ հասարակությունում, և´ եկեղեցում»:

Մինչև 1745թ-ը դասընթացներն անց էին կացվում ռեկտորի նստավայրում: Այնուհետև համալսարանը տեղափոխվում է Նյու Հեվըն և վերանվանվում՝ դառնալով Յեյլ:

Այս անվանումը տրվում է ի պատիվ Էլիու Յեյլի: Վերջինս հաջողակ ձեռներեց էր և մեծ նվիրատվություններ էր կատարել  կրթական հաստատությանը:

Այստեղ ուսանողների պարտքն էր «ապրել բարեպաշտ, անմեղսունակ և աստվածավախ կյանք: Ինչպես նաև ջանասիրաբար կարդալ Սուրբ Գիրքը՝ լույսի և ճշմարտության աղբյուրը»:

Աղոթքը «պարտադիր» գործոն էր: Ընդ որում, ամեն ուսանողի հանձնարարվում էր խորհել «սեփական ուսումնասիրության շուրջ» և վարել աստվածահաճո կյանք:

Տարիներ շարունակ համալսարանը կրում էր այսպիսի բարձր արժեքներ: Ուսանողներից մեկն այդ տարիներին գրել է. «Յեյլը կարծես փոքրիկ տաճար լինի՝ աղոթքն ու փառաբանությունն ուսանողական կյանքի ամենաբերկրալի պահերնն են»:

Սակայն, ցավոք, հայրերը չեն կարող ապահովել իրենց զավակների հավատարմությունը:

Այսօր Յեյլի նախնական գաղափարները խունացել են. այն դարձել է լիբերալ ինստիտուտ,  և ոչ ավելին:

Աղբյուր՝ christianity.com