Հայտնի ֆուտբոլիստ Կական իր վերջին խաղն է անցկացրել «Օռլանդո Սիթիի» կազմում՝ «Ես պատկանում եմ Հիսուսին» գրառումով մարզակոշիկներով

Հայտնի ֆուտբոլիստ Կական իր վերջին խաղն է անցկացրել «Օռլանդո Սիթիի» կազմում՝ «Ես պատկանում եմ Հիսուսին» գրառումով մարզակոշիկներովԻտալական «Միլանի», Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին  կիսապաշտպան Կական «Օռլանդոյի» կազմում անցկացրել է իր վերջին տնային հանդիպումը:

Մինչև խաղը հայտնի ֆուտբոլիստը «Թվիթերի» իր միկրոբլոգում ցուցադրել էր այն խաղակոշիկները, որոնցով կանցկացնի վերջին խաղը:

Հատուկ «Օռլանդոյի» վերջին տնային խաղի համար նախատեսված խաղակոշիկների վրա գրված էին՝ «Մեկընդմիշտ առյուծ» և «Ես պատկանում եմ Հիսուսին»:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Կական մարզադաշտ էր դուրս գալիս «Ես պատկանում եմ Հիսուսին» գրառումով մարզաշապիկներով, ՈՒԵՖԱ-ն որոշում էր ընդունել և արգելել ֆուտբոլիստներին նման գրառումով մարզաշապիկներով խաղադաշտ մտնել: Իր տնային վերջին խաղում Կական հիշեցրեց դարձյալ իր՝ Քրիստոսին նվիրված լինելու մասին: