Ընդունեք ձեր մրցասպարեզը

Ընդունեք ձեր մրցասպարեզըՄեր առջև կա ասպարեզ, որ պետք է անցնենք: Դա ճանապարհ է, որը նախասահմանված է մեզ համար:

Գուցե, եթե դուք ունենայիք հնարավորություն ընտրելու, դուք այդ ճանապարհը ընդհանրապես չընտրեիք: Կամ, գուցե, դուք չէիք ընտրի հստակ երթուղի: Կամ այլ արագություն կընտրեիք:

Բայց փաստը մնում է փաստ, որ դուք անցնում եք ասպարեզի որոշակի երթուղով, հստակ արագությամբ, հստակ շրջապատում, հստակ մարդկանց հետ՝ ունենալով ուժեղ կողմեր և սահմանափակումներ, և պետք է դեռ անցնեք հստակ տարածություն:

Դուր է գալիս ձեզ, թե՝ ոչ, դա ձեր մրցասպարեզն է, ձեր ճանապարհը, ձեր ուղին, ձեր տարածությունը: Եվ հարցը հետևյալում է. կընդունե՞ք արդյոք ձեր մրցավազքը, թե՞ կփորձեք խուսափել դրանից:

Ի՞նչ մտածելակերպ դուք կընտրեք: Որովհետև, չնայած որ, գուցե, դուք չեք ընտրել ձեր ճանապարհը, բայց դուք ինքներդ եք ընտրում, թե ինչպես այն կանցնեք:

Չեք կարող խուսափել դրանից: Փախուստը տարբերակ չէ: Ֆանտազիան տալիս է իրականությունից փախուստի գայթակղիչ պատրանքը: Եվ աշխարհն առաջարկում է մեծ թվով ֆանտաստիկ վիրտուալ տպավորություններ՝ «ազատելու» մեզ մեր ճանապարհի դաժան իրականությունից:

Կա միայն մեկ ճանապարհ, որ տանում է դեպի իրական ազատությունը և իրական ուրախությունը. մենք պետք է հրաժարվենք մեր ֆանտազիաներում ստեղծված արագությունից, տեղանքից, եղանակից, ընկերներից, ուժեղ կողմերից ու ճանապարհներից, և ընդունենք իրականությունը. այն ասպարեզը, որը մեզ տրված է անցնել:

Միայն այդպես հնարավոր է այն անցնել ազատությամբ և ուրախությամբ:

«Ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը. և համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը. մտիկ տանք հավատքի զորագլուխին և կատարողին՝ Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծո աթոռի աջ կողմը նստեց» (Եբրայեցիս 12.1-2):

Այստեղ ցույց է տրված, թե ինչպես մեր ընթացքը անցնենք և ինչպես լավ անենք դա:

  1. Սովորեք մեծ վազողներից

Ձեր ընթացքը անօրինակ է, սակայն միայն դուք չեք անցնում դժվարություններով, այլ ձեզնից առաջ դրանցով արդեն անցել են: Ահա թե ինչու է Աստծո Խոսքը նշում՝ «վկաների բազմություն ունենալով մեզ շրջապատած». սրանք այն մարդիկ են, ովքեր արժանավայել կերպով անցել են իրենց ասպարեզը:

Եթե ձեր առջև դրված ընթացքը ցանկանում եք լավ անցնել, ուրեմն սովորեք, թե ինչպես են անցել ձեզնից առաջ: Աստված անում է ավելի, քան բոլորը խնդրում են կամ մտածում (Եփեսացիս 3.20): Եվ կանի ավելին նաև ձեզ համար, եթե անկեղծ սրտով անցնեք ձեր առջև դրված ճանապարհը:

  1. Գերագույնս հեշտությամբ վազեք

Սա ձեր ընթացքն է, ձեր մրցասպարեզը: Աստված է տվել ձեզ այն: Այդ ճշմարտությունը նախատեսվում է այն բանի համար, որ ազատագրի ձեզ, ոչ թե բերի սահմանափակումներ ձեր կյանքում: Այդ մեզ շրջապատող «վկաների բազմությունը» իրենց ժամանակին գաղափար անգամ չուենին, թե ինչ էր Աստված անում, երբ իրենք էին անցնում իրենց ընթացքը: Սովորեք նրանց փորձից, որ Աստծո նպատակները ավելին են, քան կարող եք պատկերացնել:

Մի կողմ գցեք անցյալի մեղքերի ու ափսոսանքների քաշը փախուստի ցանկության հետ միասին: Խաչը վճարում է ձեր ողջ անցյալի դիմաց, և գալիք մեծ ուրախությունը ներկայիս դժվարությունները լուսավոր ու ներկա է դարձնում: Նրա լուծը թեթև է:

  1. Անցեք ձեր ճանապարհը տոկունությամբ

Տոկունությունը զարգանում է միայն այն ժամանակ, երբ մեր ներկայիս ընթացիկ սահմաններն ընդլայնվում են: Դուք չգիտեք, թե ինչպես եք կարողանալու վազել, ինչպես որ չգիտեին ձեզնից առաջ հավատացողները:

Սկսեք այսօր և ընդլայնեք ձեր սահմանները: Երբ կգա վաղը, շարունակեք վազել ու լայնացնել ձեր սահմանափակումները: Թող Հիսուսը դարձնի ձեզ մեկը, ում ինքը ցանկանում է:

  1. Շարունակեք նայել մրցանակին

Հիսուսը ձեր լավագույն օրինակն է: Երբ մարզիկները վազում են, նրանք անում են դա մրցանակ ստանալու համար: Դուք էլ պետք է տեսնեք ձեր առջևում դրված պսակը, այլապես կկորցնեք խանդավառությունը:

Ընդունեք ձեր ընթացքը: Նայեք հավատքի հերոսներին և սովորեք նրանցից, ազատորեն վազեք, ընդլայնեք ձեր կարողությունների սահմանները և ձեր հայացքը մի կտրեք հավատքի Զորագլխից ու Կատարողից՝ Հիսուսից:

Ջոն Բլում