100-ամյա կնոջ կարված զգեստները ուղարկվում են ողջ աշխարհով մեկ

100-ամյա կինը չի պատրաստվում դադարել օգնելու մարդկանց այն պարգևով, որ Աստված տվել է իրեն:

Շատերի համար մինչև 100 տարեկան ապրելը կյանքի մեծագույն նպատակ է: Եվ շատերը չեն էլ ենթադրում, որ կարող են անել ինչ-որ բան, անգամ եթե իրենց հաջողվի ապրել մինչ այս տարիքը:

Սակայն այս խոսքերը Եվա Բոսենգերի մասին չեն: Հարյուրամյա այս կինն ամեն օր է աշխատում ու բավականին շատ:

Նա վեր է կենում մինչ լուսաբացը և զգեստներ կարում «Operation Christmas Child» նախագծի փոքրիկ աղջիկների համար: Այս նախագիծն անցկացնողը «Սամարացու քսակ» քրիստոնեական կազմակերպությունն է. ծառայությունը արկղերը լցնում է այն ամենով, ինչ անհրաժեշտ է այդ փոքրիկ երեխաներին:

Եվան սկսել է օգնելու պարզ ցանկությունից, և դա արագորեն դարձել է իր կյանքի գործը: Նա ասում է, որ սկզբում իր ողջ օրն էր գնում մի զգեստ կարելու վրա: Հիմա նա մեկ օրում հասցնում է երեք զգեստ կարել: Նա մեծ օրհնություն է աղջիկների ծառայության համար:

«Ես սիրում եմ այս աշխատանքը: Աստված տվել է ինձ ձեռքեր՝ առանց արթրիտի: Ես անում եմ այն, ինչ Աստված տվել է ինձ անելու»,- ասում է նա:

Հյուսիսային Կարոլինայում գտնվող նրա տանից նվերներն ուղարկվում են ողջ աշխարհով մեկ, և դրա համար Եվան կարիք չունի տանից դուրս գալու: Նա խոստովանում է, որ ամեն բան սկսվել է իր մայրիկի ունեցած կարելու հմտություններից, ինչը փոխանցվել է իրեն, ու մի օր էլ ինքն է սկսել իր ու իր դստրերի համար կարել:

Չնայած որ դերձակությունը եկամտաբեր գործ չէ, Եվան, միևնույնն է, կյանքի ընթացքում երբեք չի թողել այն: Նա աշխատել է տարբեր ոլորտներում՝ լինելով և՛ ստիկան, և՛ հաշվապահ, բայց, միևնույնն է, շարունակել է միաժամանակ դերձակությամբ զբաղվել:

Հիմա Եվան զգում է, որ դերձակությունը իր կոչումն է Աստծուց, և ծերությունը արդարացում չէ, որ ինքն անտեսի դա: Նրան դուր է գալիս, որ ինքը կարող է ծառայել ու իր պարգևով օրհնել այդքան շատ երեխաների ողջ աշխարհով մեկ:

Էրիկա Անդերսեն