Ծխախոտը չարիք է. հովիվ Ռուբիկ Հունանյան

 

Հովիվ Ռուբիկ ՀունանյանՊողոս Առաքյալն ասում է. «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք,Աստծո Հոգին ձեր մեջ բնակված է:Եթե մեկը Աստծո տաճարը ապականի, Աստված էլ նրան կապականի,Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք»  (Ա Կորնթ.  3.16-17):

Ինչպես սուտը ապականում է հոգին, այնպես էլ ծխախոտը ապականում է մարմինը: Ինչպես ալկոհոլը և թմրանյութը աստիճանաբար ապականում և քայքայում են մարմինը, նմանապես և նիկոտինը:

Պողոս Առաքյալն ասում է՝ ամեն բան ինձ օրինավոր է, բայց ոչ թե ամեն բան օգտակար: Ամեն բան ինձ օրինավոր է, բայց ամեն բան շինություն չի տալիս (Ա Կորնթ. 10.23):

Մեզնից ոչ ոք իրեն թույլ չի տա մտնել որևիցե մի եկեղեցի և այնտեղ ծխել, խմել կամ թմրադեղ օգտագործել՝ այդ տեղը համարելով Աստծո տուն: Որչա՜փ առավել մեր մարմինները, որ համարվում է Աստծո տաճար և տուն:

…«Կամ ի՞նչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ. որովհետև դուք կենդանի Աստծո տաճարն եք. ինչպես Աստված ասեց,  թե Նրանցում կբնակվեմ, և նրանցում ման կգամ և նրանց Աստված կլինեմ և նրանք իմ ժողովուրդ» (Բ Կորնթ. 6.16):

Մենք փրկագնված ենք, ուրեմն՝ պետք է փառավորենք Աստծուն մեր հոգիների ու մեր մարմինների մեջ, որ պատկանում է Աստծուն:

«Կամ թե չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստվածանից ունեք. և ձերինը չեք։ Որովհետև մեծ գնով գնվեցիք. ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմնումը և ձեր հոգումն՝ որ Աստծունն են» (Ա Կորնթ. 6.19-20):

Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ հավատացողի համար այսքանն էլ բավարար է: Այսպիսով, ծխախոտը չարիք է, ծխելը՝ մեղք:

Թո՛ղ Աստված օրհնի և օգնի ամեն ընդունողի:

Ջերմուկի  «Կյանքի ջուր» եկեղեցու ավագ հովիվ Ռուբիկ Հունանյան