«Փառաբանողը» (ֆիլմ)

փառաբանողը«Բայց ուրախ լինել և խնդալ էր պետք, որ այս քո եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեցավ»: (Ղուկ. 15:32)  

Երիտասարդ տարիքում Դեյվիդ Թեյլորը երազում էր դառնալ փառաբանության երգիչ: Բայց մոր մահից հետո, չհասկանալով այդ ամենի պատճառը, հեռանում է եկեղեցուց՝ մեղադրելով հորը՝ տեղական եկեղեցու հովվին, մոր մահվան մեջ: Որոշ ժամանակ անց նա դառնում է  հայտնի փոփ երգիչ և վարում է անպարկեշտ կյանք:

Մի օր նա իմանում է, որ հայրը մահամերձ է և որոշում է վերադառնալ հայրական տուն:  Ինչպե՞ս կդասավորվի նրա կյանքը:

Ռեժիսոր՝ Ռոբ Հարդի:

Դերերում՝ Բորիս Կոդժո, Իդրիս Էլբա, Կլիֆտոն Պաուել, Ալոմա Ռայտ, Օմառ Գուդնիկ և այլք: