Հոկտեմբերի 12-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Հոկտեմբերի 12-ը՝ քրիստոնեության պատմության մեջԱվելի քան 30 օր նրանք ծովում էին և «ցամաքի երես չէին տեսել»:

Այժմ ողջ հուսահատությունն ու անորոշությունը տեղի է տալիս հուզմունքին և ոգևորությանը. Քրիստափոր Կոլումբոսն իր ծովային արշավախմբով ոտք է դնում Ամերիկա:

Դա 1492թ-ի այս օրն էր՝ հոկտեմբերի 12-ը:

Ի պատիվ Կոլումբոսի կողմից Ամերիկայի բացահատման՝ իսպանացիները հոկտեմբերի 12-ը տոնում են իրենց ազգային տոնը, որն այլ կերպ անվանվում է Իսպանիդադի օր:

Քրիստափոր Կոլումբոսը բարեպաշտ կաթոլիկ էր, ով պահում էր եկեղեցու կարգը և կանոնավոր աղոթք անում: Իսկ նրա անունը բառացիորեն նշանակում է «Քրիստոսի կրող»:

Նա իր կոչումն էր համարում Ավետարանի Բարի լուրը հեռավոր երկրներ տարածելը: Ջանասիրաբար «քչփորում էր» Սուրբ Գրությունները և կարծում, որ ստացել է սեփական կոչման վստահությունը՝ նավարկելու աշխարհի հեռավոր անկյունները` «…և Նա խաղաղություն է խոսելու ազգերին, և Նրա իշխանությունը պիտի լինի ծովից մինչև ծով, և գետիցը մինչև երկրի ծայրերը» (Զաք. 9.10) և «Նրանք, որ ծովն են իջնում նավերով, և գործ կատարում շատ ջրերում, նրանք տեսան Տիրոջ գործերը և Նրա հրաշքները անդունդում» (Սաղմ. 107.23-24):

Կոլումբոսը նաև նյութական  նպատակներ էր հետապնդում, սակայն առաջնահերթ էր համարում իր քրիստոնեական ծրագրերի իրագործումը:

1492թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 12-ին, տեսնելով ցամաքը, նա այդ տարածքն անվանում է Սան Սալվադոր, որ նշանակում է «Սուրբ Փրկիչ» և աղոթք բարձրացնում դեպ երկինք.     «Ո´վ, Ամենակա´լ Տեր և Հավիտյա´ն Արքա, թո´ղ Քո անունը փառավորված լինի, Դու օգտագործեցիր մեզ՝ Քո խոնարհ ծառաներին, որպեսզի Քո Սուրբ անունը հռչակվի նաև երկրի նոր հատվածում»:

Սկզբում Կոլումբոսը մտահոգված էր տեղի բնիկների համար, ում նա հնդկացի էր անվանում: «Հարկավոր է նրանց դարձնել դեպի ճշմարիտ հավատը և դա պետք է անել սիրով, ոչ թե ուժի կիրառմամբ»,- շարունակ պնդում էր նա:

Սակայն տարիներ անց, դժբախտաբար, նա ևս շատերի նման կորցնում է իր հոգևոր տեսիլքները՝ գայթակղվելով այս աշխարհի հարստությամբ և իշխանությամբ:

Աղբյուր՝  christianity.com