Ընթերցանությունը սթրեսից դուրս գալու լավագույն տարբերակն է. գիտնականներ

 Ընթերցանությունը սթրեսից դուրս գալու լավագույն տարբերակն է. գիտնականներԳիտնականներն ընդունել են, որ լարվածության և սթրեսի թոթափման լավագույն տարբերակը գրքի ընթերցումն է: Այդ զբաղմունքն ավելի արագ է ազդում օրգանիզմի վրա, քան երաժշտությունը, մարմնամարզությունը կամ զբոսանքը:

Փորձի ընթացքում պարզվել է, որ ամենաարդյունավետը գեղարվեստական գրքի ընթերցումն է, հաղորդում է Myjane-ը:

Պարզվել է, որ 68 տոկոսի դեպքում լավագույն արդյունքը եղել է ընթերցումը, այսինքն՝ այս դեպքում է, որ ամենակարճ ժամանակն է պահանջվել սրտի աշխատանքը կարգավորելու և մկանները թուլացնելու համար: Բավական էր միայն հասկանալ սյուժեն և խորանալ գրքի մեջ, այսինքն` մոտ 5 րոպե:

Հաճելի երաժշտությունը սթրեսը իջեցրել է 61 տոկոսով, թեյ կամ սուրճ խմելը 54, իսկ զբոսանքը` 42 տոկոսով: