Անհանգի՞ստ եք. դա կարող է լինել Աստծո ձայնը ձեր ներսում. Ռիկ Ռեններ

Անհանգի՞ստ եք. դա կարող է լինել Աստծո ձայնը ձեր ներսում. Ռիկ ՌեններԸնկերնե՛ր, դուք երբևէ զգացե՞լ եք ձեր ներսում ինչ-որ անհանգստություն ու լարվածություն և անտեսելով այդ զգացողությունը՝ հետո զղջացել, որ ժամանակին դրան կարևորություն չեք տվել:

Մենք, որպես հավատացյալներ, պետք է սովորենք ուշադրություն դարձնել այն պահերի վրա, երբ կարծես կորցնում ենք մեր հոգու խաղաղությունը:

Երբեմն այդ ներքին անհանգստությունը ոչ այլ ինչ է, քան փորձ Աստծո կողմից՝ մեր ուշադրությունը որևէ կարևոր բանի վրա դարձնելու կամ էլ հասկացնելու, որ ինչ-որ բան այնպես չէ:

Աստված հավատարիմ է մեզ զգուշացնելու հարցում: Բայց հաճախ մենք կարող ենք լսել Նրա ձայնը միայն մեր սրտերում որոշակի զգացողության միջոցով:

Եթե մենք զգում ենք խաղաղություն մեր սրտում, դա կարող է լինել Աստծո ձայնը, որն ասում է. «Քեզ համար վառվում է կանաչ լույս: Կարող ես համարձակ առաջ գնալ»: Մյուս կողմից՝ եթե խաղաղություն չկա, այլ ինչ-որ անհանգիստ զգացողություն է ձեր ներսում, ապա հնարավոր է՝ Աստված ասում է. «Դեղին լույս է, ուշադի՛ր եղիր»: Կամ էլ դա կարող է զգուշացում լինել Նրա կողմից. «Կարմիր լույս է, կա՛նգ առ: Մի բան այն չէ»:

Սուրբ Հոգին միշտ հավատարիմ է: Նա միշտ զգուշացնում է մեզ, երբ սատանան փորձում է ինչ-որ բան ձեռնարկել մեր դեմ: Եթե մենք սովորենք լսել Սուրբ Հոգուն և հետևել Նրա առաջնորդությանը, ապա կարող ենք շրջանցել սատանայի շատ հարձակումների:

Ես կոչ եմ անում ձեզ այսօր դիմել Տիրոջը, որ Նա օգնի մեզ երբեք մեր հայացքը չշեղել Իրենից, պահել մեր սիրտը փափուկ և զգայուն Իր առաջնորդության հանդեպ:

Ահա, թե ինչի մասին կցանկանայի, որ դուք այսօր մտածեիք…