Թիմ Թիբոուն հանդիպում է ունեցել աշակերտների հետ. «Աստված ծրագիր ունի ձեր կյանքի համար»

Թիմ Թիբոուն հանդիպում է ունեցել աշակերտների հետ. «Աստված ծրագիր ունի ձեր կյանքի համար»Թիմ Թիբոուն՝ Հեյսմանում ամերիկյան ֆուտբոլի առաջնության 30-ամյա հաղթողը, օրերս հանդիպում է ունեցել Ալաբամայի ավագ դպրոցի աշակերտների հետ, որտեղ կիսվելով իր կյանքից որոշակի դրվագներով՝ քաջալերել է 14 հազարից ավելի հավաքվածներին:

«Աստված ունի ծրագիր ձեր կյանքի համար, անգամ եթե չեք տեսնում դա հենց հիմա».- ասել է նա աշակերտներին. գրում է cnl.news-ը:

Դեռահասների հետ նա կիսվել է իր անձնական վկայությամբ այն մասին, թե ինչպիսի դժվար ընտրության առջև է կանգնած եղել մի ժամանակ հենց այդ աշակերտների տարիքում, երբ չէր կողմնորոշվում՝ սովորել Ֆլորի՞դա, թե՞ Ալաբամա նահանգի համալսարանում:

2005թ-ին, երբ Թեբոուն ավարտում է ավագ դպրոցը, նա հիշում է, թե ինչպես էր աղոթում և զրուցում հովիվների հետ իր ընտրության մասին: Երբ Թիբոուի հայրը պատվիրում է նրան. «Պարզապես աղոթիր այդ մասին», նա ասում է, որ աղոթում է այդ մասին 10 տարի շարունակ:

«Սա չէր նշանակում, որ Աստված չէր առաջնորդում ինձ,- ասում է նա:- Աստված ուներ ծրագիր ինձ համար, չնայած ես դա չէի կարող տեսնել»:

Թիբոուն վստահեցրել է աշակերտներին, որ Աստված ծրագիր ունի իրենց կյանքերի համար, անկախ այն բանից, զգում ու տեսնո՞ւմ են դա նրանք, թե՞ ոչ:

«Մեր երկրում հենց հիմա բազում սարսափելի ու բացասական իրադարձություններ են կատարվում, հույսով լի ուղերձը կարող է մարդկանց ազատություն բերել»,- ասել է միջոցառման կազմակերպիչ Ջերմեյն Դևիսը Թիբոուի հանդիպման մասին երիտասարդների հետ: