Մենք արդեն 10 տարեկան ենք. Հոլանդիայի «Աստծո տուն» եկեղեցին պատրաստվում է նշել հիմնադրման տասնամյակը

Մենք արդեն 10 տարեկան ենք. Հոլանդիայի «Աստծո տուն» եկեղեցին պատրաստվում է նշել հիմնադրման տասնամյակըՀոլանդիայի «Աստծո տուն» հայ ավետարանական եկեղեցու ֆեյսբուքյան էջը նշում է, որ շուտով պատրաստվում են տոնել եկեղեցու տասնամյակը:

«Մենք արդեն 10 տարեկան ենք… Թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ, սիրելի՛ հայրենակից բարեկամներ, սրտի մեծ ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել և միաժամանակ բոլորիդ հրավիրել հոկտեմբերի 28-ին կայանալիք Հոլանդիայի «Աստծո Տուն» հայ ավետարանական եկեղեցու տասնամյակին նվիրված տոնակատարությանը:

Հոբելյանական տարեդարձին մասնակցելու առիթով Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Չեխիայից, ԱՄՆ-ից և իհարկե մեր ավետյաց երկիր Հայաստանից Նիդեռլանդներ կժամանեն հայ ավետարանական եկեղեցիների հովիվներ ու ծառայողներ»:

CrossNews.am-ի հետ զրույցում կազմակերպիչները նշեցին, որ օրվա պատգամախոսները կլինեն «Միաբանության» եկեղեցիների եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը, ավագ Հովիվ Հենկ Կարլսենը, ինչպես նաև ճանաչված ու սիրված երգիչ-ավետարանիչ Ֆրունզ Արսենյանը: