Ինչպես հաղթել անհանգստությունը. Մաքս Լուկադո

Դեռ որքա՞ն կարող եք համբերել: Զանգվածային սպանություններ Լաս Վեգասում: Պուերտո-Ռիկոն կործանում է հերթական փոթորիկը: Մեխիկոն ցնցում են երկրաշարժերը, ընտանիքները առանց տուն են մնում, և անմեղ զոհերի քանակն աճում է:

Պատերազմն ու պատերազմների մասին լուրերը տարածված են ողջ Հյուսիսային Կորեայով՝ սպառնալով մեր դաշնակիցներին և մեր հայրենիքին: Եթե նայենք մեր կյանքերին, ապա իրավիճակը պակաս վատ չէ. ֆինանսական ընկճախտ, առողջական ճգնաժամ, խնդիրներ հարաբերություններում: Դուք երբևէ ձեզ տանջված զգացե՞լ եք:

Ցանկացե՞լ եք թաքնվել, անջատել հեռուստացույցը, հեռախոսը, մտնել ծածկոցի տակ և ապավինել այն բանին, որ ամեն բան կհանդարտվի լուսածագի հետ: Այն, ինչ դուք զգում եք, ունի հստակ անուն. անհանգստություն: Դուք վախենում եք, իսկ սարսռեցնող քամին չի դադարում սուլել: Եվ անգամ երբ փոթորիկը հանդարտվում է, զգացում կա, ասես դրան հաջորդելու է մյուսը: Եվ այն միշտ գալիս է:

Անհանգստությունը գող է, որ խլում է մեր քունը, մեր էներգիան, մեր բարեկեցությունը և մեր խաղաղությունը:

Դուք կամ ինչ-որ մեկը, ում դուք ճանաչում եք, զրկվել են աշխատելու հնարավորությունից, կամ պայքարում են քաղցկեղի դեմ կամ վերանորոգում տունը, որը կործանվել է ջրհեղեղի պատճառով:

Մեզ անհրաժեշտ է ինչ-որ կերպ կողմնորոշվել կյանքում, որը մշտապես խորասուզվում է ադրենալինի ծովի մեջ: Ամեն վայրկյան ինչ-որ բան փոխվում է, հայտնվում են նոր սպառնալիքներ, որոնց մասին մենք իմանում ենք շնորհիվ մեր սմարթֆոնների, հեռուստատեսության կամ համակարգիչների էկրաններից:

Մեզնից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ անհանգստանում է: Անգամ Հիսուսն Իր ժամանակին նույնպես անհանգստանում էր: Մինչ խաչելությունը՝ Նա լի էր վախով: Ես մտածում եմ, որ բուժում մեզ համար կարող ենք վերցնել Նրա օրինակից: Երբ Հիսուսն անհանգստնում էր, Նա սկսում էր աղոթել: Երբ ձեզ թվում է, թե անհանգստությունը համակում է ձեզ, հետևեք այս քայլին. անհապաղ աղոթք արեք:

Խնդրեք օգնություն Տիրոջից, հենց անհրաժեշտություն եք զգում:

Աղոթեք նպատակաուղղված կերպով: Երբ մենք մեր անհանգստություններն ամփոփում ենք որոշակի կետերի տակ, դրանք չափելի են դառնում: Անհստակ սպառնալիքները ավելի մեծ են թվում, քան հստակեցված փորձությունը:

Աղոթեք ուրիշների համար և ուրիշների հետ: Երբ մենք օգնում ենք ուրիշներին իրենց փորձություններում և ստանում նրանց օգնությունը, այդժամ մեր խնդիրները դառնում են հաղթահարելի:

Աղոթեք շնորհակալությամբ: Տագնապն ու գոհությունը չեն կարող միասին գնալ: Երբ մենք թվարկում ենք այն, ինչի համար մենք շնորհակալ ենք, մեր խնդիրների ցուցակը կորցնում է իր զորությունը:

Տագնապը չպետք է դառնա մեր ողջ կյանքը:

Խաղաղության տանող ճանապարհն անցնում է աղոթքի միջով: Եկեք Աստծուն հրավիրենք օգնելու մեզ պարզել, թե ինչպես ենք մենք արձագանքում, երբ բախվում ենք վախերի հետ և հաղթում անհանգստության պայքարում: Նրա օգնությամբ մենք կարող ենք գտնել խաղաղություն՝ քաոսով լցված աշխարհում: