Հոկտեմբերի 11-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Հոկտեմբերի 11-ը՝ քրիստոնեության պատմության մեջ1800թ-ի այս օրը` հոկտեմբերի 11-ին, 21-ամյա Մերի Ուեբն ԱՄՆ-ում հիմնադրում է «Կանանց առաքելություն» հասարակական կազմակերպությունը:

Մերի Ուեբն ընդամենը 5 տարեկանում դժբախտ պատահարի զոհ է դառնում՝ հավերժ գամվելով սայլակին:

Նույնիսկ փոքր հասակում Մերին շատ ընկերներ ուներ և «շրջապատի ուրախությունն էր»: 13 տարեկանում նա դառնում է Քրիստոսին:

Ամերիկացի միսիոներ Նաթանայել Էմմոնսի քարոզը ճակատագրական է դառնում նրա կյանքում` «Բայց դուք զորաց´ք, և ձեր ձեռքերը չթուլանա´ն, որովհետև վարձք կա ձեր գործին» (2 Մնաց. 15.7):

Պատգամի ազդեցության ներքո մի քանի ամիս անց՝ 1800թ-ի այս օրը, 21-ամյա Մերի Ուեբն ԱՄՆ-ում հիմնադրում է «Կանանց առաքելություն» հասարակական կազմակերպությունը:

Երիտասարդ կինը, ով չէր կարողանում նույնիսկ մեկ քայլ կատարել, հսկայական քայլ է անում իր սեռի ներկայացուցիչների առաջընթացի գործում:

56 տարի շարունակ աշխատելով այդ ոլորտում՝ Մերին ոգեշնչում է այլ առաքելությունների և նպաստում դրանց` թվով մոտ 200-ի հասնող կազմակերպությունների միջև համագործակցությանը:

Նա չէր կարող ճանապարհորդել, հանդիպել կանանց դեմ առ դեմ, նույնպես չէր կարող հեռախոսով խոսել նրանց հետ, սակայն այդ անելու համար նա իր տարբերակներն էր մշակել. հազարավոր նամակներ էր գրում:

Թեև մեզ քիչ բան է հայտնի Մերիի կյանքից, սակայն հստակ գիտենք մի բան, որ նրա հավատքը վերափոխեց հազարավոր ամերիկացի կանանց կյանքը:

Աղբյուր` christianity.com