Աշակերտները հետ են բերում հավատքը դպրոց՝ Աստվածաշունչը իրենց հետ վերցնելով

Այսօր, երբ ամեն բնագավառում կրոնական ազատությունը հարցականի տակ է դրված, և աղոթքը վիճելի է համարվում դպրոցական և համալսարանական հաստատություններում ամբողջ ԱՄՆ-ում, մի խումբ աշակերտներ հաստատ որոշել են թույլ տալ փայլել իրենց ներսի լույսին:

Հոկտեմբերի 5-ին ավելի քան կես միլիոն երեխաներ մասնակցություն են ունեցել «Ընտանիքը՝ կենտրոնում» (ամերիկյան հասարակական ավետարանական քրիստոնեական կազմակերպություն) կազմակերպության չորրորդ ամենամյա «Բեր քո Աստվածաշունչը քեզ հետ» միջոցառմանը. տեղեկացնում է CBN News-ը:

«Բեր քո Աստվածաշունչը քեզ հետ» տոնակատարությունը ամեն տարի կազմակերպվում է աշակերտների կողմից՝ որպես կրոնական ազատությանը նվիրվող իրադարձություն:

Խոսնակ Քենդի Քուշմանը նշում է, որ Աստվածաշունչը դպրոց բերելը ցանկացած տարիքի աշակերտներին հնարավորություն է տալիս կիսվելու Քրիստոսի հանդեպ իրենց հավատքով:

«Մենք ունենք հզոր պատմություններ բազում երեխաներից, անգամ նախադպրոցական տարիքի, ովքեր իրենց Աստվածաշունչը բերել են դպրոց և մեծ դասամիջոցին պարզապես բարձրաձայն ընթերցել իրենց ընկերների հետ միասին»,- կիսվում է նա CBN News-ի հետ:

«Ողջ երկրով մեկ կան հազարավոր աշակերտներ, ովքեր միանում են նրանց, և «Ընտանիքը՝ կենտրոնում» կազմակերպությունը կանգնած են նրանց մեջքի հետևում ու աղոթում է նրանց համար»:

Քուշմանը նաև նշում է, որ աշակերտները չպետք է անհանգստանան որևէ օրենքի խախտման համար, երբ իրենց հետ դպրոց են բերում անձնական Աստվածաշունչը:

«Մարդիկ չգիտեն, որ աշակերտներն ունեն հիմքային օրենք՝ բերելու իրենց Աստվածաշնչերը դպրոց: Աշակերտները կիսվում են, որ «մինչ այս նախաձեռնությունը իրենք կարծել են, թե Աստվածաշունչը դպրոց բերելն արգելվում է»: Սա սխալ է: Այն, որ երեխաները կարող են իրենց հետ դպրոց բերել անձնական Աստվածաշունչը՝ ամուր հաստատված սահմանադրական իրավունք է, ինչպես նաև այն սեղանին դնելը և քննարկելը դասարանցիների հետ»,- նշում է Քուշմանը:

Նա նշում է, որ «Բեր քո Աստվածաշունչը դպրոց» մեկօրյա միջոցառումը հավատքի և ազատության խորհրդանիշ է. «Սա տեսանելի հիշեցում է աշակերտներին՝ ազատորեն իրենց հավատքը դավանելու իրավունքի մասին»: